02:35 27 հունիսի 2017
Ուղիղ եթեր
Հայ զինծառայող

Հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է մոտ 650 կրակոց

© Hetq
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
19 0 0

Հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. Այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում հրաձգային զենքերից արձակել է մոտ 650 կրակոց:

Այս մասին տեղեկացնում ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները զերծ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Գլխավոր թեմաներ