01:51 21 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Վիգեն Սարգսյանը՝ զորակոչին

Նախարար. Տավուշի դիվերսիայի մասին ՀԱՊԿ հայտարարությունը հստակ էր

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
10110

ՀԱՊԿ քարտուղարությունը, որը Տավուշի դիվերսիայի առիթով հանդես է եկել հայտարարությամբ, կազմակերպության կարևորագույն կառույցն է և արտահայտում է կազմակերպության դիրքորոշումը, ասել է ՀՀ պաշտպանության նախարարը:

ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի — Sputnik. ՀԱՊԿ-ը հստակ արտահայտել է իր դիրքորոշումն՝ Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ կատարելու վերաբերյալ, որը ձեռնարկվել էր 2016թ.-ի դեկտեմբերի վերջին, այսօր լրագրողներին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Դեկտեմբերի 29-ին, վաղ առավոտյան ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղից դեպի հարավ արևելք ընկած պետական սահմանի հատվածում, ադրբեջանական զինուժը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ։ Ադրբեջանական կողմը կրակ է բացել դիպուկահարների հրացաններից և նռնականետերից:

«ՀԱՊԿ երկրները Երևանում տեղի ունեցած գագաթաժողովում ընդունած հայտարարության միջոցով գնահատական տվել են ԼՂՀ կարգավորման հարցին: Ինչ վերաբերում է Տավուշում դիվերսիայի առիթով ՀԱՊԿ քարտուղարության հայտարարությանը, ապա այն հստակ է եղել», — ասել է Սարգսյանը:

Դեկտեմբերի 29-ին, իր հայտարարությունում ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած իրադարձություններն անվանել է սադրանք՝ կազմակերպության անդամ երկրի նկատմամբ:

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ տոնական օերերին իրավիճակը համեմատաբար հանգիստ է եղել, սակայն դա չի նշանակում, որ հրադադարի խախտումներ չեն եղել, քանի որ հակառակորդը պարբերաբար անկանոն կրակում է:

«Մեր զորքերը պատասխանում են միայն նշանառությամբ կատարվող կրակոցներին, երբ անհրաժեշտություն կա պատասխան կրակ բացելու», — ասել է նախարարը՝ նշելով, որ հայկական կողմը խուսափում է իրավիճակի թեժացումից:

Միաժամանակ նա հավելել է, որ հրադադարի ցանկացած խախտում պայմանավորվածությունների խախտում է, և այն պետք է համապատասխան գնահատական ստանա:

ՀՀ պետական սահմանի պաշտպանության համար մղված մարտերի ընթացքում զոհվել են ավագ լեյտենանտ Շավարշ Մելիքսեթի Մելիքյանը, շարքայիններ Էդգար Գրիգորի Նարայանը և Էրիկ Գարիկի Աբովյանը։

Նյութի ռուսերեն տարբերակը

Գլխավոր թեմաներ