00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է մեր դիրքերում, պարզ է` ով է հարձակվել

© Sputnik / Asatur YesayantsМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությանը, ասել է, որ համանախագահներն ասում են այն, ինչի մասին մենք մշտապես հետևողականորեն բարձրաձայնում ենք։

ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի — Sputnik. Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածել էին հայտարարություն՝ հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ, որտեղ կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին՝ խստորեն հետևել պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել 2016թ-ին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով հանդիպումների ընթացքում։

ՀՀ ԱԳՆ Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Արմենպրես» գործակալության ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների երեկ տարածած հայտարարությանը վերաբերյալ հարցին, ասել է, որ համանախագահներն անդրադառնում են նրան, ինչի մասին մենք մշտապես հետևողականորեն բարձրաձայնում ենք: «Համաձայն ենք նրանց հետ, որ հրադադարի խախտումներն անընդունելի են։

Флаги ОБСЕ - Sputnik Արմենիա
Միջնորդները դիմել են ղարաբաղյան հակամարտության կողմերին

Համաձայն ենք, որ պետք է անվերապահ իրականացվեն Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ, ինչպես նշում են համանախագահները՝ հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներդրվի միջադեպերի հետաքննության մեխանիզմը: Եռանախագահ երկրները բազմիցս են նշել, թե որ կողմն է մերժում մեխանիզմի ներդրումը, հետևաբար, հենց այդ կողմի վրա է ընկնում միջադեպերի և զինադադարի խախտումների ողջ պատասխանատվությունը»,-ասել է նախարարը և ավելացրել, որ նման մեխանիզմը հնարավորություն կընձեռնի ձերբազատվել փոխադարձ մեղադրանքներից: 

«Թեև, երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, բոլորի համար առանց մեխանիզմի էլ պարզ է, թե ով է հարձակվել: Հուսով ենք, որ եռանախագահները հետևողական կլինեն` անհապաղ խստորեն արձագանքելու հակամարտության գոտում ուժի կամ ուժի սպառնալիքի յուրաքանչյուր դրսևորմանը` հատկապես, երբ հրադադարի խախտման արդյունքում զոհեր են լինում:

Николай Бордюжа - Sputnik Արմենիա
Բորդյուժան ադրբեջանական դիվերսիան սադրանք է որակել

Չպետք է թույլ տալ, որ ուշացած արձագանքը խախտումներ իրականացնողի կողմից ընկալվի, թե իր գործողությունները կարող են հանդուրժվել։ Ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են բազմիցս շեշտել՝ 1994-1995թթ զինադադարի եռակողմ համաձայնագրերի անվերապահ կատարումը պարտադիր է, դրանց խախտումների հետևանքով արձանագրված միջադեպերն անընդունելի են և լուրջ վնաս են հասցնում կարգավորման գործընթացին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը:

Նախարարի դիտարկմամբ` այն պայմաններում, երբ Ադրբեջանը խոչընդոտում է հետաքննության մեխանիզմի ներդրումը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնումը, համանախագահները մնում են այն եզակի ձևաչափը, որն իր մանդատի համաձայն կարող է և պետք է շարունակի իր կանխարգելիչ գործունեությունը:

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0