00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան վախենում է հայկական «Ռեկոնկիստայից»

© Sputnik / Aram NersesyanАрмяно-турецкая граница
Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Լուրն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է բետոնե պատ կառուցել Հայաստանի և Իրանի սահմանին, իսկույն տարածվեց հայկական և թուրքական լրատվամիջոցներով: Sputnik Արմենիայի մեկնաբան Արման Վանեսքեհյանը գրում է սահմանը պարսպապատելու պատճառների մասին:

Թուրք լրագրող Էրջան Բայսալը նշում է, որ Սիրիայի սահմանին կառուցվող բետոնե պատն ավարտելուց հետո Թուրքիան աշխատանքները շարունակելու է ու բետոնե պատ է կառուցելու Հայաստանի ու Իրանի սահմանին՝ մաքսանենգությունն կանխարգելելու նպատակով։
Լրագրողը նշում է, որ դեռեւս 2016-ի մայիսին թուրքական TOKI պետական շինարարական ընկերության, պաշտպանության նախարարության ու ֆինանսների նախարության միջև պայմանագիր է ստորագրվել՝ թուրքական 6 նահանգում 3 մետր բարձրությամբ բետոնե պատ կառուցելու վերաբերյալ։

Армяно-турецкая граница - Sputnik Արմենիա
Հայաստանի և Իրանի հետ սահմաններին կհայտնվի մեծ թուրքական պատ

Այս լուրը կարելի է տրամաբանությունից զուրկ ու ընդհանրապես անհասկանալի անվանել… Չէ՞ որ հայ — թուրքական սահմանն աշխարհի առավել պաշտպանված սահմաններից մեկն է:

Ու խոսքս միայն այն մասին չէ, որ այնտեղ՝ հայ — թուրքական սահմանին, դեռ Խորհրդային Միության ժամանակների սահմանապահ կանոններն են գործում, ու ներգաղթյալների կամ ահաբեկչական կազմակերպությունների ելքն ու մուտքը հաստատ փակված է: Նույնը նաև մաքսանենգությանն է վերաբերում:

Չմոռանանք նաև, որ Հայաստանի ու Թուրքիայի քաղաքական հարաբերություններն այնքան լարված են, որ սահմանի անվտանգության մասին խոսել կարելի է միայն ռազմական ներխուժման տեսանկյունից:

Ու արդեն այդ ժամանակ, ի դեպ, պատի առկայությունը չի էլ փրկի ո՛չ զրահատեխնիկայից, ո՛չ հրետանուց, ո՛չ էլ ժամանակակից հրթիռներից:

Ասենք թե, ուկրաինացիները ոչ մի կերպ չեն ուզում այդ ամենը հասկանալ ու, ներխուժումից վախենալով, Ռուսաստանի սահմանին պատ են կառուցում… Բյուջեից դրամ են ուզում ծախսել, թող ծախսեն, իրենց խնդիրն է:

Իսկ հայերի դեպքում մնում է միայն մի բան մտածել. ինչի՞ց են վախենում թուրքերը, կարծում են, որ երբ արևելյան տարածքներում անտերություն տիրի, ապա հայերը գողեգող հատելո՞ւ են սահմանն ու իրենց պապերի հողերն են վերադարձնելո՞ւ, այսպես ասած՝ «Ռեկոնկիստա՞» են անելու:

Ի՞նչ ասեմ: Կարող են ապահով լինել, որովհետև երբ գործը դրան հասնի, ապա պատը հաստատ չի փրկի Թուրքիային:
Ու ամենակարևորը՝ հայը գողեգող չի գնա իր պապերի տների հետևից: Հաստատ նախօրոք կզգուշացնի թե՛ միջազգային հանրությունը, թե Թուրքիային:

Русская версия

Լրահոս
0