00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանն ուզում է անձամբ պատժել ԼՂՀ այցելած բլոգերին

© PANORAMAАкция протеста у посольства Беларусь в Армении
Акция протеста у посольства Беларусь в Армении  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ երիտասարդները Բելառուսի իշխանություններից պահանջում են տուրք չտալ Ադրբեջանի քաղաքականությանը և նրանց չարտահանձնել ԼՂՀ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի — Sputnik. ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամներն այսօր, Երևանում` Բելառուսի դեսպանատան մոտ, բողոքի ակցիա են իրականացրել՝ Բելառուսի իշխանություններից պահանջելով տուրք չտալ Ադրբեջանի քաղաքականությանը:

«Ադրբեջանն իրավունք չունի պահանջելու, որպեսզի այլ երկրի քաղաքացու արտահանձնեն իրեն»,- ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Սևակ Նազարյանը՝ հավելելով, որ նման քայլը կարող է շատ ավելի վատ հետևանքների հանգեցնել:

Բողոքի ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին:

Արցախ այցելելու համար Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը շուրջ 1 ամիս առաջ՝ 2016թ-ի դեկտեմբերի 15-ին, Մինսկում, Ադրբեջանի հարցումով կալանավորվել էր: Ադրբեջանի իշխանությունները քրեական գործ են հարուցել Լապշինի նկատմամբ Ադրբեջանի քրեական օրենսգրքի երկու հոդվածով՝ «Ադրբեջանի պետական սահմանի անօրինական հատում» և «Պետության դեմ ուղղված հրապարակային կոչեր»: Պատճառը 2011-ին և 2012-ին նրա այցելություններն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Александр Лапшин - Sputnik Արմենիա
Հայաստանի փաստաբանների պալատ. Լապշինին արտահանձնելը կարող է նախադեպ դառնալ

Ալեքսանդր Լապշինը 2011 թ-ից ներառված է Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում: Այժմ Ադրբեջանը Բելառուսից պահանջում է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին:

Բելառուսի գլխավոր դատախազն էլ օրերս հայտնել է, որ ուսումնասիրում է Ադրբեջանի պահանջը:

Ի դեպ, Լրագրողների պաշտպանության կոմիտեն այսօր նույնպես Բելառուսի իշխանություններին հորդորել է անհապաղ ազատ արձակել բլոգեր Ալեքսանդր Լապշինին:

Լրագրողների պաշտպանության կոմիտեի տվյալներով` Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելելու համար անցանկալի անձ է հայտարարել 180 լրագրողի:

 

Լրահոս
0