00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:44
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մհեր Շահգելդյան. «Քվեարկելու երկու տարբերակ՝ ոտքերով և խղճի մտոք»

© Sputnik / Asatur YesayantsМгер Шахгелдян
Мгер Шахгелдян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում քվեարկության երկու տարբերակ կա՝ ոտքերով և խղճով: Երրորդ՝ կաշառքի տարբերակը, թեև դեռ պահպանվում է, բայց արդեն իր նպատակին չի ծառայում: Այս կարծիքն ունի «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Հայաստանում քվեարկության երկու տարբերակ կա, որոնցից մեկը սպառնում է Հայաստանի գոյությանը: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը:

«Կա քվեարկության երկու տարբերակ. մեկը, երբ ոտքերով են քվեարկում, թողնում-գնում են երկրից, երկիրը դատարկվում է: Մյուսը՝ քվեարկում են ընտրատեղամասերում՝ փորձելով ձևավորել իրենց ապագան: Սա մի լրջագույն խնդիր է: Եթե ոտքերով քվեարկությունը շարունակվեց, Հայաստան չի մնա»,- ասաց Շահգելդյանը:

Միայն վերջին 2-3 տարում արտագաղթի հետևանքով աշխատունակ բնակչության թիվը Հայաստանում նվազել է 4.8%-ով՝ վկայակոչելով պաշտոնական վիճակագրության տվյալները, նշեց Շահգելդյանը: Փոխարենը՝ հայերը վերջին տարիներին միայն Ռուսաստանում 1 մլն նոր աշխատատեղ են ստեղծել:

Մամուլ - Sputnik Արմենիա
Մամուլ. «Նախընտրական շանտղություն» և վարչապետի աթոռակռիվ

Ինչ վերաբերում է ընտրակաշառքներին, Մհեր Շահգելդյանը համոզված է՝ նույնիսկ նրանք, ովքեր գումար են վերցնելու, չեն քվեարկելու գումար բաժանողների օգտին: Եվ ոչ միայն այն պատճառով, որ բարձրացել է ընտրողի իրավագիտակցությունը, այլև որովհետև ընտրողն իր ապագան չի կապում այսօր գումար բաժանող քաղաքական ուժի հետ:

Ըստ նրա` համամասնական ցուցակներով կուսակցությունները փորձում են քիչ թե շատ ներկայացուցչական լինել, իսկ ռեյտինգային ցուցակներով ԱԺ են գալիս նույն օլիգարխներն ու թաղային հեղինակությունները: Ռեյտինգային ընտրակարգն այս առումով, Մհեր Շահգելդյանի խոսքով, նոր ընտրական օրենսգրքում փոխարինել են նախկինում գործող մեծամասնական ընտրակարգը:

«Բազմաթիվ օլիգարխներ, հեղինակություններ, թաղի տղերք առաջադրվել են, և արդեն սկսվել է փողի մրցավազքը: Սա լուրջ խնդիր է լինելու այս ընտրությունների համար»,- ասաց Շահգելդյանը:

«Հայկական վերածնունդի» փոխնախագահը համոզված է` երկրի ապագա խորհրդարանը պետք է ձևավորվի քաղաքական ուժերի և քաղաքական գործիչների հենքի վրա:

Русская версия

Լրահոս
0