00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:08
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:10
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Սիրանուշ Սահակյան
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի փոխարտգործնախարարի ելույթը, մեղմ ասած, կոռեկտ չէր․Սահակյան
17:29
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Բաբայան. «Սա մեր ներքին պետականաշինության գործընթացն է և լեգիտիմ է»

© Sputnik / Asatur YesayantsДавид Бабаян
Давид Бабаян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը որևէ սխալ բան չի տեսնում: Այս մասին նա ասել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում:

ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի — Sputnik. Փետրվարի 20-ին Արցախում նախատեսված սահմանադրական հանրաքվեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարությամբ համարել են Արցախի հասարակական կյանքի կազմակերպման միջոց: Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում, վերլուծելով հայտարարությունը, ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն այդ միտքը համարեց հայտարարության մեխը:

Ратуша - символ города Мюнхена - Sputnik Արմենիա
Նալբանդյանն ու Մամեդյարովն ընթրել են Մյունխենում

«Սա մեր ներքին պետականաշինության գործընթացն է և լեգիտիմ է: Դրա համար էլ նրանք այդ մասին խոսում են: Եթե դա կատարվում է ժողովրդավարական հիմունքներով, ուրեմն լեգիտիմ է: Եվ նրանք, փաստորեն, այդ հայտարարությամբ ճանաչում են գործընթացի լեգիտիմությունը», — ասաց Բաբայանը:

Անդրադառնալով ՄԽ համանախագահների հայտարարության մեջ հիշատակված այն մտքին, որ հանրաքվեն որևէ առնչություն չունի Արցախի կարգավիճակի հետ, Դավիթ Բաբայանը նշեց, որ կիսում է այդ կարծիքը, քանի որ Արցախի կարգավիճակը որոշվել է դեռևս 1991-ի սեպտեմբերի 2-ին կայացած անկախության հանրաքվեով, և վերահաստատվել 1991թ-ի դեկտեմբերի 10-ին՝ համաժողովրդական հանրաքվեով:

«Այս հանրաքվեն որևէ ձևով չի փոխում մեր տեսլականը, և որևէ բան չի փոխվում մեր կարգավիճակում: Առավել ևս` որևէ կապ չունի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հետ: Այսինքն՝ ընդհանուր առմամբ, այս տեսանկյունից համանախագահների հայտարարությունը լիովին համապատասխանում է իրականությանը»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Այդուհանդերձ, հայտարարության մեջ կան որոշ հատվածներ, որտեղ համանախագահները, Դավիթ Բաբայանի համոզմամբ, պետք է շատ ավելի հստակ ձևակերպեին իրենց միտքը: «Օրինակ, երբ խոսվում է ադրբեջանցի զինծառայողի դին վերադարձնելու մասին, և դա համարվում է կարևոր մարդասիրական գործողություն, այստեղ կարծում եմ, միաժամանակ պետք է նաև անդրադարձ կատավեր Լապշինի գործին»,- ասաց նա:

Հայաստանը, ըստ Բաբայանի, վերադարձնում է ոչ միայն զինվորի դին, այլև դիվերսանտին, ով եկել էր մեր երկրում հանցագործություններ կատարելու: Բայց, քանի որ, միջազգային բոլոր օրենքներով, մենք պարտավոր էինք դա անել, արեցինք:

Իսկ Ադրբեջանը բազմիցս հրաժարվել է վերադարձնել հայ զինծառայողների դիակները: Հիմա էլ, խախտելով բոլոր միջազգային նորմերը, Ադրբեջան է բերում ու ազատազրկում անմեղ մարդու, ում կյանքին հիմա վտանգ է սպառնում:

«Նման դեպքերը պետք է շատ հասցեական ու կոշտ արձագանք ստանան միջազգային հանրության կողմից»,- կարծում է Բաբայանը՝ համոզմունք հայտնելով, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն իրենց հայտարարությամբ պարտավոր էին անդրադառնալ նաև Լապշինի գործին:

Դավիթ Բաբայան

Русская версия

Լրահոս
0