00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրվածների մասին կա՛մ լավ, կա՛մ ոչինչ

© Sputnik / Asatur YesayantsАрмен Ашотян
Армен Ашотян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կոչ արեց ընտրություններից հետո ընտրողների քվեն ստացած հանրապետականներին չքննադատել: Հանրության կողմից ոչ միանշանակ ընկալվող թեկնածուներին էլ համեմատեց ԱՄՆ նախագահի հետ:

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի — Sputnik. Հանրապետական կուսակցությունն ԱԺ առաջիկա ընտրություններում քաղաքական ուժերից ոչ մեկին մրցակից չի համարում: Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ի միակ մրցակիցը Հայաստանի չլուծված խնդիրներն են:

«Ակնհայտ է, որ ոչ իշխանական բոլոր ուժերն էլ կցանկանան, որ ՀՀԿ-ն իրենց դիտարկի որպես հիմնական մրցակից: Դա կբյուրեղացնի իրենց կերպարը ընդդիմադիր դաշտում և թույլ կտա լրացուցիչ էլեկտորատ բերել: Մենք ոչ մեկին թիվ մեկ թիրախ չենք ճանաչում, չենք ճանաչում ոչ մեկին թիվ մեկ մրցակից: Մեր առաջին և վերջին մրցակիցը Հայաստանի չլուծված խնդիրի փաթեթն է»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:

Նախընտրական շրջանում ՀՀԿ որոշ ռեյտինգային թեկնածուների միջև արդեն իսկ գրանցված միջադեպերը Արմեն Աշոտյանը թեև բնական գործընթաց է համարում, բայց և նշում է, որ Հանրապետականը ձգտելու է ձերբազատվել ընտրությունները ստվերող բոլոր միջադեպերից:

Новый политический союз Дашинк. Вардан Осканян, Сейран Оганян и Раффи Оганесян - Sputnik Արմենիա
Քննադատում են, ուրեմն վախենում են. ՀՀԿ-ն ընդդեմ «Օսկանյան- Րաֆֆի- Օհանյան» դաշինքի

Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված այն թեկնածուները, որոնք հասարակության կողմից դրական չեն ընկալվում, Աշոտյանի համոզմամբ, ՀՀԿ-ի վարկանիշը չեն ստվերի: Այդ կապակցությամբ նա իր որոշ կուսակիցներին համեմատեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ լրագրողներին կոչ անելով չքննադատել ընտրողի քվեն ստացողներին:

«Նրան կարող են չսիրել, քննադատել, բայց այդ մարդն ընտրված նախագահ է: Նույնը պետք է լինի նաև այն թեկնածուների պարագայում, որոնք կստանան իրենց ընտրողների հավանությունը: Մենք գիտենք ումով ենք գնում, ՀՀԿ-ն մեծ օրգանիզմ է, մենք շատ տարբեր ենք՝ մեր ակադեմիական ցենզով, աշխարհայացքով, բայց միասնական ենք շատ կարևոր հարցերում: Ես վստահ եմ, որ ՀՀԿ բոլոր թեկնածուները՝ և՛ համապետական, և՛ ռեյտինգային, ի վիճակի են պայքարել ու վաստակել հանրության քվեն»,- ասաց Աշոտյանը:

Հանրապետականն ընտրություններին գնում է ՙԱնվտանգություն և առաջընթաց կարգախոսով և, Աշոտյանի բնորոշմամբ, երկու հիմնական կերպարով: Անվտանգության խորհրդանիշը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է, առաջընթացինը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը:

Ի դեպ, Աշոտյանը ևս մեկ անգամ շեշտեց` ապրիլի 2-ից հետո, ՀՀԿ-ի հաղթանակի դեպքում Կարեն Կարապետյանը կշարունակի ղեկավարել Հայաստանի գործադիր իշխանությունը:

Русская версия

Լրահոս
0