15:00 23 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD484.13
  • GBP630.63
  • EUR556.80
  • RUB7.41
ՀՀ ԱԺ

Ազգային ժողովում հարգել են Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակը

© Sputnik / Асатур Есаянц
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
165 0 0

1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը պատմության մեջ մտան Սումգայիթյան ջարդեր անվանումով։ Այդ օրերին Ադրբեջանի հայ բնակչությունը տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ տվեց։

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի — Sputnik. ՀՀ ԱԺ--ը մեկ րոպե լռությամբ հարգեց 1988 թվականին Սումգայիթում զոհված հայերի հիշատակը։

«Այսօր Ադրբեջանում ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթած հայերի իրավունքների պաշտպանության օրն է։ 1988 թվականի փետրվարի 27-29-ը Ադրբեջանի ԽՍՀ Սումգայիթ քաղաքում իրականացվել էր հայ բնակչության ցեղասպանություն և արտաքսում», — ասել է Սահակյանը։

Նրա խոսքով` այդ ողբերգական իրադարձությունները, որի զոհ դարձան մի շարք հայեր, ցույց տվեցին Ադրբեջանի իրական դեմքը, ինչպես նաև ապացուցեցին, որ նոր ցեղասպանություններ կարող են լինել, քանի դեռ հները արժանի դատապարտում չեն ստացել։

«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել հայերի հիշատակը, որոնք դարձան էթնիկ խտրականության և թշնամանքի զոհ», — ասաց Սահակյանը։

Սումգայիթի ջարդերը շրջադարձային կետ էին միջազգային հակամարտության լարման մեջ, որոնք պատճառ դարձան Արցախ և Հայաստան Սումգայիթի հայ փախստականների արտահոսքին։

ԽՍՀՄ Գլխավոր դատախազության պաշտոնական տվյալների համաձայն` ջարդերի ընթացքում զոհվել է 26 հայ և 6 ադրբեջանցի, ավելի քան 100 մարդ վնասված է ստացել։ Ոչ պաշտոնական գնահատականների համաձայն` սպանված հայերի թիվը հասնում է մի քանի հարյուրի։

Русская версия

Գլխավոր թեմաներ