00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ընտրություններ, ընտրություններ... ի՞նչ են խոստանում Հայաստանի կոմունիստները

© Sputnik / Asatur YesayantsПамятник Ленину в армянском селе Лернамердз
Памятник Ленину в армянском селе Лернамердз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժամանակները փոխվում են, իսկ կոմունիզմը եղել է, կա և կլինի։ Անցյալի արձագանքնե՞ր, թե՞ իրականություն։ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ապրիլի 2–ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հաղթելու դեպքում խոստանում է լուծել բոլոր այն հրատապ խնդիրները, որոնք ծառացած են հայ ժողովրդի առաջ։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik, Անի Լիպարիտյան. Երկու շաբաթից քիչ ժամանակ է մնացել Հայաստանի քաղաքական կյանքի` այս տարվա ամենակարևոր իրադարձությանը` Ազգային ժողովի ընտրություններին։ Թեկնածուներից յուրաքանչյուրն ամեն կերպ փորձում է ապացուցել, որ ինքն է լավագույնը, ինքն է փոխելու երկիրը և իր շնորհիվ են երկրում պակասելու խնդիրները։

Серж Саргсян и Владимир Путин принимают участие в сессии Совета (ОДКБ) и заседании Высшего евразийского экономического совета в Санкт Петербурге - Sputnik Արմենիա
Փորձագետ. ԱԺ ընտրություններում կհաղթեն Ռուսաստանի կողմնակիցները

Կոմունիստները ձախակողմյան ժողովրդական վստահության ծրագիր են մշակել։ Կոմկուսի կենտկոմի հակաճգնաժամային ծրագրի նպատակն է խթանել արտադրությունը և ավելացնել արտադրանքի ծավալները` այդպիսով լուծելով ժողովրդի առաջ ծառացած սոցիալական խնդիրները։

Այսօր հայ կոմունիստները հայտնվել են Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուշադրության կենտրոնում, և նա հանդիպում է ունեցել հայ կոմունիստների հետ։ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը պնդում է, որ հայ ժողովուրդը, Հայաստանի բոլոր կոմունիստները միշտ եղել են, կան և կլինեն Ռուսաստանի ու ռուս ժողովրդի կողքին։

«Մենք բարձր ենք գնահատում ձեր աջակցությունը և շնորհակալություն ենք հայտնում այսօրվա այցելության համար։ Դուք լավ գիտեք, թե ինչպես է այսօր ապրում Հայաստանը և Կոմունիստական կուսակցությունը։ Հանրապետության քաղաքական կյանքում փոփոխություններ են սպասվում` կառավարման նախագահական ձևից անցում ենք կատարում խորհրդարանականի։ Անցնելով Ազգային ժողով` Կոմկուսը կպաշտպանի երկու եղբայրական ժողովուրդների շահերը», — ասաց կոմունիստների առաջնորդը։

Հայաստանի Կոմկուսը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է երկու պատճառով. առաջինը` մեծ փորձն ու պատմությունն է, երկրորդը` ժողովրդական վստահության ծրագիրը։

ԱԺ ընտրությունների մասնակիցների ցուցակները - Sputnik Արմենիա
ԱԺ ընտրություններ. ովքե՞ր են ցուցակներում

Ռուսաստանի դեսպանը, լսելով հայ կոմունիստների առաջնորդի ելույթը, նշեց, որ իր գլխավորված դիվանագիտական առաքելությունն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Հայաստանը հիմա շատ հետաքրքիր պատմական շրջան է ապրում` կառավարման նախագահական ձևից անցնում է խորհրդարանականի։ Իսկապես, շատ բան կախված կլինի նրանից, թե ինչպես կընթանան այդ ընտրությունները և ով կանցնի խորհրդարան», — նշեց Վոլինկինը։

Դեսպանը դժվարացավ կանխատեսել` դա ինչ-որ մեծամասնություն կլինի, թե կոալիցիա, սակայն խոստովանեց, որ այսօր քաղաքական ուժերի նախընտրական ակտիվությունը բավական բարձր է։

Եվ իսկապես, Կոմկուսի աշխատասենյակներում գտնվող Վ. Ի. Լենինի քանդակներն ու լուսանկարները, խորհրդային տարիներից մնացած հեռախոսները վկայում են, որ այդ քաղաքական ուժը հավատարիմ է իր ավանդույթներին ու նախապատվություններին։

Русская версия

Լրահոս
0