00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական պայքարը ռաբիս է, ընտրողը՝ սակարկող

© Sputnik / Asatur YesayantsЛариса Алавердян
Лариса Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ընթանում է ոչ կոռեկտ, ռաբիս դրսևորումներով և թաղային հեղինակությունների մակարդակով: Վերլուծելով ավարտին մոտեցող ընտրարշավը՝ նման կարծիք հայտնեցին «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը և «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

ԵՐԵՎԱՆ, 28 մարտի — Sputnik. Այս տարվա ընտրություններն աչքի ընկան ոչ կոռեկտ, կենցաղային մակարդակից էլ ցածր դրսևորումներով: Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանը, վերլուծելով ԱԺ ընտրությունների քարոզարշավի ընթացքը, ասաց Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:

«Չի կարելի ռաբիս ոճը բերել քաղաքական պայքար: Քաղաքական ուժերը, որոնք մտնում են թեժ պայքարի մեջ, պետք է տիրապետեն քաղաքական գործչի հռետորությանը: Սկսած մարդու արժանապատվությունը նսեմացնող կեցվածքից` մինչև հայհոյանքներով հանդես գալը: Ես կարծում եմ` սա պետք է մերժվի հասարակության կողմից»,- ասաց Ալավերդյանը:

Լարիսա Ալավերդյանին հատկապես անհանգստացնում է այն, թե ինչպես են որոշ կին թեկնածուներ ու համակիրներ իրենց պահում քարոզարշավի ընթացքում:

© Asatur YesayantsԱրա Պապյան
Ара Папян - Sputnik Արմենիա
Արա Պապյան

«Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ևս համամիտ է` քաղաքական պայքարը Հայաստանում ապաքաղաքականացվել է: Իսկ ապաքաղաքական պայքար հիմնականում վարում են վարկանիշային ընտրակարգով առաջադրված թեկնածուները: Մյուս կողմից ընտրողը ևս որակազրկվել և, Արա Պապյանի բնորոշմամբ, վերածվել «սակարկողի»:

«Երբ որ տեսնում ես, թե մարդկ ինչպիսի հարցեր են բարձրացնում խորհրդարանի ապագա անդամների առաջ, հասկանում ես, որ հետևողականորեն տարվել է նրան, որ ընտրողը վերածվի սակարկողի: Ով ավելին կառաջարկի, նրան էլ կընտրի»,- ասաց Պապյանը:

Ընտրական գործընթացը, բանախոսների համոզմամբ, ոչ միայն բացահայտեց քաղաքական դաշտի մակարդակը, այլև աղավաղեց հասարակության պատկերը՝ ի ցույց դնելով դրա բացառապես բացասական դրսևորումները:

ԱԺ ընտրությունները նախատեսված են ապրիլի 2-ին։

Русская версия

Լրահոս
0