00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Սերգեյ Լավրով
Ռուսաստանն ու Հայաստանը հետ դեռ դաշնակիցներ են․Լավրով
17:47
10 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սերժ Սարգսյան. «Լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը»

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցПрезидент Республики Армения Серж Саргсян
Президент Республики Армения Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հանրապետական կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ՀՀԿ ղեկավար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել:

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. ՀՀԿ ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, անդրադառնալով զոհված զինծառայողներին, ասաց, որ Հայաստանը վաղուց զոհ չէ և չի պատրաստվում լինել:

«Մենք չենք սպասելու Աստծո դատաստանին: Չհասկացողները պատժվելու են հայ ռազմիկի ձեռքով մարտի դաշտում, ինչպես նախորդ անգամներին: Ու մենք միակամ ենք այս հարցում։

Մենք բոլորս վրեժ ունենք լուծելու: Մեր ընկած առյուծների վրեժը մե՛նք պետք է լուծենք՝ ավելի լավ երկիր կառուցելով, ավելի առաջադեմ և ավելի պաշտպանված, ավելի բարեկեցիկ եր¬կիր դառնալով: Քաղաքակիրթ ազգերը զենքով վրեժ չեն լուծում: Զենքով հմտորեն պաշտպանվում են: Իսկ վրեժը լուծում են՝ ավելի ուժեղ և ավելի լավը դառնալով: Դա՛ է հաղթանակի միակ ուղին:

Президент встретилься с наблюдателими - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը կարևորել է դիտորդական առաքելությունների հավասարակշռված, անկողմնակալ մոտեցումը

Ապրիլի 2-ին մենք խնկարկելու ենք ուղիղ մեկ տարի առաջ Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը հետ շպրտելիս զոհված մեր տղաների շիրիմներին։ Ապրիլի 2-ին մենք, որպես ՀՀ քաղա¬քա¬ցիներ, նաև ընտրատեղամաս ենք գնալու՝ որոշելու համար մեր երկրի՝ գալիք 5 տարիների զարգացման ուղին։ Այս համընկնումը որքան պատահական, այնքան էլ ոչ պատահական է թերևս։ Մեզնից յուրաքանչյուրը քվեաթերթիկ է ընտրելու, ու շատ կարևոր է, որ ընտրելիս հստակ գիտակցի, որ քվեա¬թերթիկը նաև բանալի է, բանալի դեպի նոր զինատեսակներ ու զրահատեխ¬նիկա, պաշտպանական նոր կառույցներ ու զորքերի տեղաբաշխման արդյու¬նավետ սխեմաներ, դեպի խաղաղության պարտադրում և սահմանին կանգնած զինվորի անվտանգության հետևողա¬կանորեն ավելացում։

Ընտրել քվեաթերթիկ, նշանակում է ընտրել, թե ովքեր և ինչպես են լուծելու մեր թիվ մեկ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը։ Ովքեր են, որ պետք է խաղաղ բանակցությունների ճանապարհով հասնեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշվի Արցախի բնակ¬չու¬թյան կողմից, մի սկզբունք, որից մենք երբեք չենք հրաժարվելու: Ովքեր են, որ կկարողանան հաստատապես սատարել արդար լուծմանը միտված խաղաղ բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախա¬գահների կողմից առաջ տանելու բոլոր ջանքերին:

Члены организации Гражданин-наблюдатель Арсине Ханджян, Атом Эгоян и Серж Танкян - Sputnik Արմենիա
Սփյուռքի հայտնի հայերը կոչ են անում տեր կանգնել սեփական ձայնին

Եվ, վերջապես, քվեաթերթիկ ընտրելիս հարկ է ընտրել, իհարկե, լավ ապրելու համար, բայց չմոռանալով, որ լավ ապրելու համար նախ պետք է պաշտպանել լինելու, ապրելու իրավունքը, այլապես իմաստ չունի լավ կյանքի պատկե¬րացումներից խոսել, եթե պատկե¬րացում չունես, թե այդ կյանքի իրա¬վունքն ինչպես պետք է պաշտպանել, ինչպես պետք է բռնել այդ կյանքի վրա բռնանալու պատրաստ ձեռքը։

Այս միջոցառման բնույթից ելնելով՝ ես հիմա ձեզ պետք է կոչ անեի ընտրել Հայաստանի Հանրապետական կուսակ¬ցու¬թյանը։ Բայց ես այդպես չեմ անի։ Ես կասեմ ընտրեք ում ուզում եք, բայց ընտրելիս հիշե՛ք, որ լավ ապրելու պայմանը միայն ու միայն տևական ու տքնաջան աշխատանքն է: Ես կասեմ՝ ընտրե՛ք ում կուզեք, բայց ընտրելիս հիշե՛ք զավակին բանակ ուղարկած մայրերին, ում սրտի յուրաքանչյուր հարվածը որդիների ապահով ծառա¬յության վայրկյաններն է հաշվում:

Հիշե՛ք սահմանամերձ գյու¬ղում հակառակորդի դիպուկա¬հարի նշա¬նառության տակ ամեն առավոտ պա¬յուսակն ուսերին դպրոց շտապող փոքրիկներին, ում վստահության աղբ¬յուրը սահմանին կանգնած զորքի մար¬տունակությունն է։ Հիշե՛ք Արցախ¬յան հերոսամարտում զոհված ընկեր¬ներին ու եղբայրներին սեփական ձեռ¬քե¬րով հողին հանձնած մեր հաղթական գեներալների ու սպաների՝ սառը ու արցունքը կորցրած հայացքները, ում կարծրացած սրտի գերագույն ջեր¬մու¬թյունն իրենց զինվոր-սաների մարտա¬կան պատրաստության նոր ձեռքբե¬րում¬ներն են։

Հիշե՛ք այս պատկերները և ապրիլի 2-ին ընտրեք ում ուզում եք»,-ասել է ՀՀ նախագահը։

Русская версия

Լրահոս
0