09:58 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Լևոն Տոր–Պետրոսյանը քվեարկեց

Էլեկտրոնային սարքը չճանաչեց նաև ՀՀ առաջին նախագահին

© Sputnik/ Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
5611

Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական տվյալները ևս էլեկտրոնային սարքը չճանաչեց:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Երևանի 9/18 ընտրատեղամասում տեղադրված էլեկտրոնային սարքը չճանաչեց նաև Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական տվյալները:

Հանձնաժողովի անդամի դիտարկմանը, թե ստիպված է ձեռքով լրացնել տվյալները, Լևոն Տեր-Պետրոսյանը կատակեց. «Դե, ես գնացի տուն»:

Քվեարկությունից հետո, լրագրողների հարցերին ի պատասխան, 1-ին նախագահը ենթադրեց, որ իր մատնահետքերը չճանաչելու պատճառը կարող է լինել գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը:

Հարցին, թե հանուն ինչի քվեարկեց, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանեց. «Հանուն քաղաքացիական պարտքս կատարելու»: Լրագրողներին հետաքրքրող բոլոր քաղաքական հարցերը Կոնգրես-ՀԺԿ դաշինքի առաջնորդն անպատասխան թողեց:

© Sputnik. Արամ Ներսեսյան
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի քվեարկությունը

 

Գլխավոր թեմաներ