10:19 23 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
ԿԸՀ

Փակվեցին բոլոր 1997 տեղամասերը. Քվեարկությունն ավարտված է

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)
61 0 0

Ուղիղ ժամը 20:00-ին ՀՀ տարածքում գործող բոլոր 1997 տեղամասերը պետք է փակեն իրենց դռները:

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Այսօր, տեղական ժամանակով ուղիղ 20։00-ին կփակվեն ՀՀ տարածքում գործող բոլոր ընտրատեղամասերը։ Նման դրույթ է ամրագրված ՀՀ ընտրական օրենսգրքում: Նույն օրեքի համաձայն, սակայն, մինչև 20:00 ընտրատեղամաս մտած, բայց դեռ չքվեարկած ընտրողներին հանձնաժողովը պետք է քվեարկելու իրավունք տա:

Ձայների հաշվարկի տվյալները գրանցվում են համապատասխան տեղեկանքում, որի մեկական օրինակը տրամադրվում է վստահված անձանց և դիտորներին: Նրանք նաև իրավունք ունեն այն տեսա կամ լուսանկարահանելու: Իսկ ընտրողների ցուցակները կարող են միայն ուսումնասիրվել, դրանք պատճենահանելու, լուսանկարահանելու կամ տեսանկարահանելու իրավունք օրենքը չի սահմանում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված քվեարկությունների արդյունքները պետք է հրապարակի քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, վերջնական արդյունքները` ընտրությունների ավարտից 7 օր անց, երբ կամփոփվեն բողոքների հիման վրա կատարված վերահաշվարկների արդյունքները։

Ազգային ժողովի պատգամավորների նվազագույն թիվը նոր օրենսգրքով 101 է:

Ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական ուժ` հինգ կուսակցություն և չորս դաշինք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնումդ» կուսակցությունը և «ԵԼՔ», «Հայ ազգային կոնգրես», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» դաշինքները։

թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)

Գլխավոր թեմաներ