12:36 18 օգոստոսի 2017
Ուղիղ եթեր
Ընտրություններ

Կապանի քաղաքապետ. «Մենք գնահատում ենք մեր քաղաքում արվածը»

© Sputnik/ Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)
31 0 0

Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը դրական է գնահատում ընտրությունների ընթացքը։ Միակ թերությունն, ըստ նրա, ընտրատարածքներում մարդկանց կուտակումներն են։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 35/14 ընտրատեղամասում։ Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում նա մեկնաբանել է ընտրությունների ընթացքը` ընդհանուր առմամբ դրական գնահատելով այն։

«Ընտրություններն ընթանում են սովորական ռեժիմով, միակ բանն, ինչ կարող եմ նշել, ընտրատեղամասերում ընտրողների կուտակումներն են, ինչը կապված շատերի համար անսովոր նոր տեխնոլոգիաների հետ», — ասաց Հայրապետյանն` ընդգծելով, որ կուտակումներն, այնուամենայնիվ, կրիտիկական չեն։

Նա նշեց, որ քվեարկել է երկրի լավ ապագայի համար, վստահեցնելով, որ կապանցիները գնահատում են այն ամենն, ինչ արվել է քաղաքի, նրան նոր շունչ հաղորդելու համար։

2015 թվականին ընդունված Սահմանադրական փոփոխություններից հետո սա առաջին համապետական ընտրությունն է, որով նախատեսվում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին, երկրի ներկայիս ղեկավարի իրավասությունների ժամկետի ավարտից՝ 2018 թվականից հետո:

Ընտրություններին մասնակցում է ինը քաղաքական ուժ` հինգ կուսակցություն և չորս դաշինք` Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնումդ» կուսակցությունը և «ԵԼՔ», «Հայ ազգային կոնգրես», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան», «Ծառուկյան» դաշինքները։

Русская версия

թեմա:
Ազգային ժողովի ընտրություններ. 2017 (97)

Գլխավոր թեմաներ