00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնիսկ հասցեական կոչերը

© Sputnik / Сергей Пятаков / Անցնել մեդիապահոցМинистр иностранных дел Армении Эдвард Налбандян
Министр иностранных дел Армении Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ադրբեջանի ղեկավարությունն որևէ առիթ բաց չի թողնում ներկայացնելու իր երկիրը որպես բազմամշակութայնության ջատագով: Իրականում Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և պատմական ժառանգության՝ եկեղեցիների, վանքերի, խաչքարերի ավերումը և վերացումը հակառակն են վկայում: Այս մասին հայտարարել է Էդվարդ Նալբանդյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի — Sputnik. ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը` անդրադառնալով Ադրբեջանի վարած քաղաքականությանը։

«Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի (ՌԱԵՀ) 2016 թվականի զեկույցում նշվում է. «Քաղաքական առաջնորդները, կրթական հաստատությունները և լրատվամիջոցները շարունակում են հայերի նկատմամբ ատելությամբ լի կոչեր հնչեցնել. ադրբեջանցիների մի ամբողջ սերունդ է մեծացել` անսալով ատելության այս հռետորաբանությանը»: Նմանօրինակ քարոզչության մթնոլորտում մեծացած հենց այս սերունդն է, որ կրկին ու կրկին ազգային ատելության հողի վրա զազրելի հանցագործություններ է իրականացնում: Ինչպե՞ս կարող է Բաքվի ղեկավարությունը խոսել բազմամշակութայնության մասին և միաժամանակ «բոլոր հայերին Ադրբեջանի համար մեկ թշնամի» անվանել»,- նշել է նախարարը:

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյանը դրական է համարում Մամեդյարովի հետ հանդիպման փաստը

Նալբանդյանի խոսքով` հավանաբար, Բաքուն սա համարում է ինքնահռչակ «խելամիտ ուժի» դրսևորում: Խելամիտ ոչինչ չկա միջազգային հանրությանը մոլորեցնելու փորձերի մեջ։ Շատ երկրներ քաջատեղյակ են Ադրբեջանում առկա իրողությանը, և հայկական ծագում ունեցող իրենց քաղաքացիներին նախազգուշացնում են զերծ մնալ Ադրբեջան այցելություններից, որտեղ նրանք մոլեգին ռասիզմի խտրական քաղաքականության զոհը կարող են դառնալ։

2016թ. ապրիլին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ծավալեց Արցախի դեմ, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով, քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց և տարեցների հանդեպ իրականացված վայրագություններով, մարմինների անդամահատումներով, ԴԱԻՇ-ի ոճով գլխատումներով. գործողություններ, որոնք դատապարտվեցին միջազգային հանրության կողմից:

Վիեննայի գագաթաժողովի ժամանակ, մասնավորապես, համաձայնություն ձեռք բերվեց, ինչն այնուհետև վերահաստատվեց Սանկտ Պետերբուրգում. ներդնել ԵԱՀԿ մեխանիզմ՝ հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համար, որը կարող էր նաև ծառայել որպես իրավիճակի սրման կանխարգելման մեխանիզմ, ինչպես նաև ընդլայնել Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի միջև շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանին ԵԱՀԿ դիտորդական խմբի կարողությունները։ Վերահաստատվեց հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հանձնառությունը, ընդգծվեց 1994-1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերի անշեղորեն կատարման անհրաժեշտությունը:

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Շարմազանով. «Մամեդյարովը պետք է կողմնորոշվի` իրենք թուրք են, թե՞ աղվանցի»

«Վստահությունը կառուցվում է, երբ պայմանավորվածությունները կատարվում են: Հենց այդ ընկալմամբ է, որ Հայաստանը և Արցախը իրենց համաձայնությունը տվեցին՝ կյանքի կոչելու վերոնշյալ բարձր մակարդակի համաձայնությունները: Ադրբեջանը հետքայլ կատարեց այդ պայմանավորվածություններից այնպես, ինչպես բազմիցս վարվել էր նախկինում: Ադրբեջանի այս կեցվածքը հարցականի տակ է դնում Բաքվի՝ որպես բանակցային կողմ հանդես գալու ունակությունը, որը կարող է հարգել ձեռք բերված համաձայնությունները»,- նշել է նախարարը:

Նալբանդյանն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին` նշելով, որ նրանք իրենց հայտարարության մեջ մատնանշել են Ադրբեջանին որպես բռնությունը նախաձեռնող կողմ:

Սա եռանախագահների` ուղղակիորեն Ադրբեջանին հասցեագրված առաջին կոչը չէր: Նախկինում եռանախագահներն իրենց մի շարք հայտարարություններում բացեիբաց կոչ են արել Բաքվին զերծ մնալ իրադրության սրումից, վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները և հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

«Այնուամենայնիվ, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով բանակցային սեղանին իր խիստ ապակառուցողական վարքագծին և հակամարտության գոտում սադրիչ գործողությունների քաղաքականությանը: Բաքուն բացահայտորեն ցուցադրում է, որ ունակ չէ ընկալելու նույնիսկ հասցեական կոչերը»,- ասել է նախարարը։

Նալբանդյանը հիշեցրել է, որ հուլիսի 4-ին Ադրբեջանի ղեկավարությունը կրկին, տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների ոճով, ինչպես շատ անգամ դրանից առաջ, իր ժողովրդին որպես կենդանի վահան օգտագործեց` ռմբակոծելու Լեռնային Ղարաբաղը ծանր հրետանու, ներառյալ՝ համազարկային հրթիռային համակարգերի կիրառմամբ։ Ի պատասխան, ԼՂ պաշտպանության բանակը ստիպված էր ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների դեմ ինքնապաշտպանության դիմել։

«Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը»,- ընդգծել է արտգործնախարարը:

Նա շեշտել է, որ այս զարգացումները ևս մեկ անգամ ընդգծում են միջազգային հանրության կողմից Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկման հրամայականը:

Լրահոս
0