01:14 25 սեպտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Ալեքսանդր Լապշին

Ցինկեր. «Բաքուն Լապշինի արտաքսումը ձգձգեց հայկական ԶԼՄ–ների պատճառով»

© Livejournal/MARTYSHIN
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Ալեքսանդր Լապշին՝ հետադարձ հայացք Ադրբեջանին (26)
13201

Իսրայելն ու Ադրբեջանը վաղուց էին բանակցում բլոգեր Ալեքսանդր Լապշինին վերադարձնելու շուրջ։

ԵՐԵՎԱՆ, 15 սեպտեմբերի — Sputnik. Բաքուն հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտաքսումը ձգձգեց հայկական լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի պատճառով։ Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում այս մասին ասաց Իսրայելի Քնեսեթի 15-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը։

«Հայաստանում լրատվամիջոցների բարձրացրած աղմուկը խանգարեց Լապշինին ավելի շուտ ազատել, ու Բաքվի հետ բանակցությունները փակուղի մտան», — ասաց նա։

Քնեսեթի նախկին պատգամավորը Լապշինի մասին մեծ կարծիքի չէ ու կարծում է, որ այս պատմությունը պետք է մոռացության տալ։

Նախօրեին Ռուսաստանի ու Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինը մոր ուղեկցությամբ «Ադրբեջանական ավիագծերի» ուղիղ չվերթով Բաքվից Թել Ավիվ է մեկնել։ Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել բլոգերին ու ազատ արձակել։

Լապշինի հետ աշխատող իսրայելական իրավաբանները պատրաստվում էին մամուլի ասուլիս կազմակերպել հենց օդանավակայանում, սակայն միջոցառումը չեղարկվեց, քանի որ Լապշինը լրագրողների հետ շփվելու ցանկություն չէր ունեցել։

Ավելի վաղ Լապշինը երեք տարվա ազատազրկման էր դատապարտվել առանց Ադրբեջանի իշխանության հետ համաձայնեցնելու Արցախ այցելելու համար։ Ադրբեջանի նախագահի հրամանով նրան ներում շնորհվեց սեպտեմբերի 11-ին ։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

թեմա:
Ալեքսանդր Լապշին՝ հետադարձ հայացք Ադրբեջանին (26)

Գլխավոր թեմաներ