15:10 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Շավարշ Քոչարյան

Քոչարյան. Ո՞նց կարելի է խոսել առաջընթացի մասին, երբ կողմերի միջև չկա վստահություն

© Sputnik/ Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
52 0 0

Հայ–ադրբեջանական հարաբերությունների, փոխվստահության մթնոլորտի բացակայության և ԼՂՀ հակամարտության կարգավորման գործընթացի մասին է խոսել ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի–Sputnik. Ալիև-Սարգսյան հանդիպման բովանդակությունը Ադրբեջանի նախագահին ձեռնտու չէ: Այդ մասին կառավարության նիստից հետո խոսեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

«Պատահական չէ Ալիևի սադրիչ հայտարարությունը, որով նա փորձում էր խեղաթյուրել բովանդակությունը և այլ բան ներկայացնել։ Դա անզեն աչքով է երևում։ Այդուամենայնիվ, չեմ կարծում, թե նա կկարողանա խուսափել այդ հանդիպումից»,- ասաց նա։

Այսօր հայկական կողմը չունի երաշխիք, որ Ադրբեջանը բանակցելուն զուգահեռ չի սկսի ռազմական գործողություններ, կարծում է Քոչարյանը։ Նա հիշեցրեց, որ 1994-ին ստորագրվեց ռազմական գործողությունների և կրակի դադարեցման ռեժիմը հաստատելու համաձայնագիր։ Սակայն, նրա խոսքով, 2 տասնամյակից ավելի է, ինչ բանակցային պրոցեսում առաջընթաց չկա, իսկ սահմանին լարվածություն է։

«Ո՞նց կարելի է խոսել առաջընթացի մասին, երբ կողմերի միջև չկա վստահություն։ Այն, որ Ադրբեջանը հրաժարվում է իր միջազգային պարտավորություններից, արդեն իսկ հարցականի տակ է դնում ցանկացած ապագա համաձայնություն: Նա կարող է իր ստորագրությունը դնել և վաղը չկատարել»,–ասաց Քոչարյանը։

Այնուամենայնիվ, փոխարտգործնախարարը բանակցային գործընթաի շարունակականությունն անհրաժեշտ է համարում։

«Այսօր առաջին տեղում վստահության մթնոլորտի վերականգնումն է։ Համանախագահների տրամաբանական մոտեցումն է` քանի դեռ չկա վստահություն կողմերի միջև, կարգավորման հարցում առաջընթացն անհնարին է: Եթե կրակում են, սադրում են, ինչպե՞ս կարող է առաջընթաց լինել»,–ասաց փոխարտգործնախարարը։

Քոչարյանը ցավով արձանագրեց, որ այսօր բանակցություններում առաջընթացի որևէ հիմք չի տեսնում։

Գլխավոր թեմաներ