15:07 24 հոկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Զինված մարդ

Բուլղարացի լրագրող. «Արդյո՞ք Սոֆիան և Բաքուն կքննարկեն ԻՊ–ին զենք մատակարարելու հարցը»

© AFP 2015/ AHMAD GHARABLI
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
59 0 0

Գայթանջիևան չի բացառում, որ Բուլղարիայի նախագահի՝ Ադրբեջան այցի ընթացքում քննարկվել է զենքի մատակարարման հարցը:

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի — Sputnik. Բուլղարիայի նախագահի՝ Բաքու կատարած այցը քննադատեց Դիլյանա Գայթանջիևան՝ «Մետաքսե ճանապարհ» ադրբեջանական ընկերության միջոցով ԻՊ–ի ահաբեկիչներին զենք մատակարարելու մասին սենսացիոն հոդվածի հեղինակը:

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը հոկտեմբերի 12-ից պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում:

«Պարոն Ռադև, հարցրել եք արդյո՞ք Ադրբեջանի նախագահին, թե ինչպես բուլղարական արտադրության զենքը հայտնվեց Սիրիայում ԻՊ–ի և Ջեբհաթ ան Նուսրայի (Սիրիայի և Լիբանանի տարածքում գործող «Ալ-Քաիդայի» միջազգային ահաբեկչական կազմակերպության մաս) ահաբեկիչների ձեռքում ՝ բուլղարական իշխանությունների թույլատրած դիվանագիտական չվերթերի միջոցով, Ադրբեջանի «SilkWay Airlines» պետական ավիաընկերության ինքնաթիռներով: Յուրաքանչյուր բուլղարացի քաղաքական գործիչ, որը ժխտում է, որ Բուլղարիան սպառազինում է ջիհադականներին` ստում է», — գրել է Գայթանջիևան Facebok-ի իր էջում։

Ինչպես Sputnik Արմենիային հայտնել է Գայթանջիևան, չի բացառվում, որ Ռադևի այցի ժամանակ կքննարկվի Բուլղարիայի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը։

Իր սկանդալային հետաքննության արդյունքները նա ուղարկել է Ռադևին, սակայն որևէ արձագանք չի եղել, իսկ նախագահը հրաժարվել է ընդունել նրան համապատասխան փաստաթղթեր ստանալու համար:

«Ես խորապես համոզված եմ, որ նա գիտեր, թե ուր է ուղղվում զենքը։ Ես ուզում էի նրան փոխանցել փաստաթղթերը, սակայն նա չցանկացավ։ Այժմ ես հասկանում եմ, թե ինչու»,– ասել է Գայթանջիևան։

Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայթանջիևայի տիրապետության տակ փաստաթղթեր էին հայտնվել, որոնք ավելի ուշ հրապարակել էր «Տրուդ» թերթը։ Փաստաթղթերում գրված էր, որ ադրբեջանական «Մետաքսե ճանապարհ» ավիաընկերությունը դիվանագիտական քողի ներքո օգտագործվում է ամբողջ աշխարհում գործող ահաբեկչական կազմակերպություններին, այդ թվում՝ ԻՊ–ին, Բուլղարիայից և Արևելյան Եվրոպայի մյուս երկրներից զենք մատակարարելու համար։

Իր հրապարակումներում Գայթանջիևայի պնդում է, որ 2016 թվականին Ադրբեջանը մեղադրել է Հայաստանին Արցախում մարտական գործողությունների ընթացքում «սպիտակ ֆոսֆոր» օգտագործելու մեջ այն դեպքում, երբ գործնականում Բաքվի միջոցով են, ինչպես ենթադրվում է, անցել այդ նյութի տասնյակ, եթե ոչ հարյուրավոր տոննաներ։ Փաստաթղթերի համաձայն` «սպիտակ ֆոսֆորը» Ադրբեջան է ներմուծվել 2016 թվականին։

Գլխավոր թեմաներ