06:53 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
Պյոտր Սվետալսկի

Հայաստանն առանց վիզայի և կամուրջի դերում. ԵՄ դեսպանը` համաձայնագրի մասին

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
12420

ԵՄ-ի հետ ստորագրած համաձայնագրով Հայաստանը կստանա ֆինանսավորում, ԵՄ երկրներ ազատ մուտք և կամուրջ կդառնա ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԵՄ դեսպանը։

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. ԵՄ երկրների հետ Հայաստանի վիզայի ռեժիմի ազատականացումը տեղի կունենա մինչև 2020 թվականը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։

Բայց դրա համար Հայաստանը նախ պետք է իրավական, վարչական և ինստիտուցիոնալ որոշակի կարգավորումներ իրականացնի։

«Մենք և մեր գործընկերները կանենք ամեն բան, որ այդ համաձայնագիրը կյանքի կոչվի: Իհարկե, համաձայնագիրը շատ կարևոր է երկու կողմերի համար, բայց ոչ պակաս կարևոր է դրա լավ իրագործումը»,-ասաց Սվիտալսկին:

ԵՄ դեսպանը հույս է հայտնել, որ համաձայնագրի ստորագրումից և նոր ձևավորվող ՀՀ-ԵՄ հարաբերություններից ժամանակի ընթացքում օգուտ կքաղեն Հայաստանի բոլոր քաղաքացիները։

Անդրադառնալով գնահատականներին, թե համաձայնագրի ստորագրմամբ Հայաստանը կարող է կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, Սվիտալսկին ասաց. «ԵԱՏՄ-ի անդամ պետությունների հետ այլ համաձայնագրեր ունենք, բայց Հայաստանի հետ համաձայնագիրը շատ ավելի հավակնոտ է, ավելի առարկայական, ավելի դրական։ ԵՄ-ն չի ցանկանում բաժանարար գծեր գծել Եվրոպայում։ Այո, իսկապես ուզում ենք կամուրջներ կառուցել մեր բոլոր գործընկերների հետ։ Հայաստանի դեպքում կամուրջի սկզբունքն իսկապես տրամաբանական է»։

Պյոտր Սվիտալսկին նաև ընդգծեց, որ համաձայնագիրը որևէ երրորդ կողմի դեմ ուղղված չէ։

Հիշեցնենք, նոյեմբերի 24-ին Բրյուսելում, Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում Հայաստանը ստորագրեց ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։

 

Գլխավոր թեմաներ