09:56 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Նալբանդյանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ

Նալբանդյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպեցին

© Twitter/Tigran Balayan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
37 0 0

Վիեննայում մեկնարկել է Նալբանդյանի հանդիպումը ՄԽ համանախագահների հետ։

ԵՐԵՎԱՆ, 6 Դեկտեմբեր — Sputnik. Վիեննայում մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերի (ԱՄՆ) հետ։ Թվիթերի իր էջում այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

​Էդվարդ Նալբանդյանը Վիեննայում է՝ մասնակցելու դեկտեմբերի 7-8-in նախանշված ԵԱՀԿ անդամ պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստին։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա մի շարք երկրների իր գործընկերների, այդ թվում` Ադրբեջանի պաշտոնակցի` Էլմար Մամադյարովի հետ։

Դեկտեմբերի 9-ին Էդվարդ Նալբանդյանը խորհրդակցություն կանցկացնի եվրոպական երկրներում, միջազգային կազմակերպություններում ՀՀ ներկայացուցիչների և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ։

Գլխավոր թեմաներ