10:19 14 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Քննարկվել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների իրագործման ուղիները

Քննարկվել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների իրագործման ուղիները

© Twitter/ MFA of Armenia
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
30 0 0

Համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 6-ին Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծսռայությունը։

Հանդիպումը մեկնարկեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ, ապա շարունակվեց առանձնազրույցի ձևաչափով։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները։

Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն ձեռք բերվեց Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև առաջիկա հանդիպումը 2018թ. տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները։

Գլխավոր թեմաներ