04:42 12 դեկտեմբերի 2017
Ուղիղ եթեր
Հակոբ Հակոբյան

«Աղքատներին թանկացումը չի վնասում». ակցիա` ՀՀԿ–ական պատգամավորի հրաժարականի պահանջով

© Sputnik/ Karen Yepremyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
22600

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն առաջարկում է պահանջել ՀՀԿ պատգամավորի հրաժարականը։ Այս մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Սկսում ենք ակցիա, որով պահանջում ենք, որ ՀՀԿ ֆրակցիայի պատգամավոր Հակոբ Հակոբյանը վայր դնի մանդատը, Facebook-ի իր էջում նման առաջարկով է հանդես եկել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։

«Կարծում եմ` ակցիան բացատրության կարիք չունի: Ոչ ադեկվատ մարդիկ, որոնք հոգեբույժի կարիք ունեն, իրավունք չունեն ձևավորել մեր օրենսդրական դաշտը»,- գրել է Քոչարյանը։

Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 8-ին, ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով թանկացող սննդամթերքի մասին հարցերին, հայտարարել էր, որ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն և առևտուր չեն անում։ Հետևաբար նրանց համար միևնույն է`կարագն ու միսն էժան են, թե թանկ։

Գլխավոր թեմաներ