17:21 13 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.51
  • GBP640.53
  • EUR533.90
  • RUB7.66
Մեղրի

Հայ–իրանական նախագիծը կրկին «պառակտել» է Բաքվի քարոզիչներին. փորձագետ

© Sputnik / Aram Nersesyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
157 0 0

Ադրբեջանի քարոզչության աշխարհում Իրանն իրենց կողմից է, իսկ Հայաստանում սով է տիրում։ Հիմա էլ վրդովմունք է առաջացրել «Մեղրի» ազատ տնտեսական գոտին։

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Ադրբեջանում հայ-իրանական համագործակցության մեջ ցանկացած իրադարձություն փշերի վրա են ընդունում, լինեն դրանք բարձրաստիճան փոխադարձ այցեր, թե տնտեսական նախագծեր։ Այդ մասին Sputnik Արմենիա ռադիոյին տված հարցազրույցում հայտարարել է Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի աշխատակից Արտյոմ Տոնոյանը։

Օրերս Հայաստանն Իրանի հետ սահմանին բացել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտին, որը թույլ կտա արտասահմանյան ընկերություններին (այդ թվում` իրանական) արտահանման արտադրություն կազմակերպել ոչ միայն Եվրասիական տնտեսական միության, այլ նաև Եվրամիության համար։

Այդ նորությունն ընդհանրապես չի ներառվում Բաքվի քարոզչական քարտեզում, որում հայերը հուսահատ աղբամաններն են փորփրում, իսկ Իրանն աջակցում է Ադրբեջանին` որպես իր շիիթ եղբոր։

Ադրբեջանական ԶԼՄ-ներում Մեղրիի ազատ առևտրի մասին վերջին նորությունը ևս փշերով են ընդունել։ Ադրբեջանական պարբերականներն այդ կապակցությամբ հիշել են 90-ական թթ-ը, երբ իրանական իշխանությունները չեն միացել Հայաստանի շրջափակմանը։ Արդյունքում Հայաստանի ղեկավարները Իրանի հետ ուղին բազմիցս անվանել են «կյանքի ճանապարհ»։

«Այժմ ադրբեջանական հասարակությունը հերթական անգամ հարցական է նայում իր ղեկավարությանը. «Չէ՞ որ դուք մեզ ասել էիք, որ Իրանը երես է թեքել Հայաստանից, որ Հայաստանում մարդիկ քաղցած են։ Իսկ հիմա ի՞նչ է ստացվում»։ Ահա այսպիսին կարող է լինել արձագանքը», — հայտարարել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Մեղրիում ազատ գոտու բացմանը մասնակցել է Հայաստանի վարչապետը, ինչպես նաև Իրանից ժամանած գործարար պատվիրակությունը։

Գլխավոր թեմաներ