05:12 06 դեկտեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD477.94
  • GBP627.63
  • EUR530.13
  • RUB7.49
Իլհամ Ալիև

Ի՞նչ ականից է վախենում Ալիևը կամ Արցախի գործոնն Ադրբեջանի ընտրությունների որոշման մեջ

© Sputnik / Александр Романов
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
73 0 0

Ապրիլին վերընտրված Ալիևը հայկական կողմի հետ գալիք բանակցություններում իրեն ավելի վստահ կզգա, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 8 փետրվարի — Sputnik. Արցախյան հակամարտության գործոնը չի կարող առաջնային դեր խաղացել Ադրբեջանում նախագահական ընտրությունների օրը փոխելու որոշման մեջ։ Այս մասին հինգշաբթի կայացած ասուլիսի ժամանակ ասաց Երևանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

«Հնարավոր է, որ ապրիլին վերընտրված Ալիևն իրեն ավելի վստահ կզգա հայկական կողմի հետ ապագա բանակցություններում` հաշվի առնելով այն, որ ապրիլին Հայաստանում նախատեսվում են քաղաքական տեղաշարժեր` կապված կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու հետ։ Չեմ կարծում, որ այդ գործոնն առանցքային է դարձել Ալիևի որոշման մեջ», — ասաց արևելագետը։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` նախագահական ընտրությունները տեղի կունենան 2018թ-ի ապրիլի 11-ին հոկտեմբերի փոխարեն։

Ոսկանյանը կարծում է, որ վաղաժամկետ ընտրությունների մասին որոշումն ընդհանուր առմամբ ներքաղաքական ենթատեքստ է ունեցել։ Ալիևն առաջ է անցել` գրեթե հնարավորություն չթողնելով ընդդիմությանը։ Փորձագետի կարծիքով, նրա շտապելը ներքաղաքական պատճառներ ունի։ Անշուշտ, Ադրբեջանում քաղաքական ընդդիմությունը լավ ժամանակներ չի ապրում և հազիվ թե լուրջ սպառնալիք ներկայացնի իշխող ռեժիմի համար։

«Ալիևն ընտրությունների ամսաթիվը փոխելով` թուլացրել է քաղաքական ընդդիմությունը։ Բայց կա կրոնական ընդդիմություն` շիաները, որոնք պոտենցիալ սպառնալիք են ներկայացնում Ալիևի իշխանության համար։ Շիական գործոնը դանդաղ գործողության ական է, և կարծում եմ, որ վաղաժամկետ ընտրությունները նպատակ են ունեցել ապահովագրել ռեժիմը հնարավոր անախորժություններից», — կարծում է Ոսկանյանը։

Նա հիշեցրեց, որ ադրբեջանական շիաները վայելում են հարևան Իրանի բարոյական աջակցությունը, որը չի թաքցնում ապագայում Բաքվում իրանամետ կրոնապետական ռեժիմ տեսնելու ցանկությունը։

Եվս մի հանգամանք, որ կարող էր դրդել Ալիևին գնալ վաղաժամկետ ընտրությունների, Ռուսաստանի նախագահական ընտրություններն են։ Բաքուն ավանդաբար չափազանց զգայուն է Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ ուժի համաշխարհային կենտրոնների, մասնավորապես, Արևմուտքի վերաբերմունքի հարցում։

Փորձագետը չի բացառում, որ ընտրությունների ժամանակ անխուսափելի քաշքշուկների վերաբերյալ Արևմուտքի քննադատությունից և ճնշումից խուսափելու համար Ալիևը որոշել է թաքնվել ռուսական ընտրությունների «մեջքի հետևում»։

Ապրիլին համաշխարհային հանրության ուշադրությունը կսևեռվի Ռուսաստանում հետընտրական գործընթացների վրա, և Ադրբեջանը ոչ մեկին չի հետաքրքրի։ Դրանից, հավանաբար, որոշել է օգտվել Ալիևը։

Գլխավոր թեմաներ