00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն արդեն 30 տարի է` Թուրքիայի շրջափակման մեջ է. ինչու՞ Եվրոպան հիմա չի միջամտում

© Sputnik / Armenuhi MkhoyanСело Айкадзор на армяно-турецкой границе
Село Айкадзор на армяно-турецкой границе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստան- Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրելուց անմիջապես հետո Հայաստանը պետք է իր եվրոպական գործընկերներից առանձնահատուկ ուշադրություն պահանջեր իր տարածաշրջանային հարևան Թուրքիայի պահվածքի նկատմամբ։

Արման Վանեսքեհյան, Sputnik Արմենիայի քաղաքական վերլուծաբան

Թուրքիան խախտում է քաղաքակրթության բոլոր չափորոշիչներն, ու դա անպատիժ է մնում։ Մինչև ե՞րբ։

Թուրքիան արդեն 30 տարի է`փակ է պահում իր արևելյան հարևան Հայաստանի հետ սահմանը` զրկելով մեզ եվրոպական սպառողական շուկա դուրս գալու հնարավորությունից։ Սակայն այդպիսի պահվածքը որևէ կերպ չի համապատասխանում այն ժամանակակից չափորոշիչներին, որոնք անհրաժեշտ են Եվրամիության լիիավ անդամ դառնալու համար, մինչդեռ Թուրքիան ավելի քան 60 տարի է ձգտում է դրան։

Գլոբալ քաղաքականության մեջ քաղաքակրթության չափորոշիչները հենց նրա համար են, որպեսզի երկրները հետևեն ու ենթարկվեն դրանց։

Սակայն Թուրքիան դա չի անում` իր դիրքորոշումը պարզաբանելով արցախյան հիմնախնդրի առկայությամբ ու այն փաստով, որ Անկարան այդ հարցում միանշանակ սատարում է Բաքվին։

Ճիշտ է` բացատրությունն ամենևին էլ սթափ չէ ու ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի համար միանշանակ անընդունելի է, քանի որ անհասկանալի է` Թուրքիան ի՞նչ կապ ունի արցախյան հիմնախնդրի հետ։

Дональд Туск - Sputnik Արմենիա
Թուրքական շրջափակում և Ցեղասպանության ճանաչում. ԵՄ–ին չեն հետաքրքրո՞ւմ հայերի խնդիրները

Կարելի է միայն հիշել Թուրքիայի ու Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ «մեկ ազգ` երկու պետություն» արտահայտությունը։ Սակայն այդպիսի մոտեցումը այժմյան քաղաքական իրավական տեսանկյունից, ըստ տրամաբանության, չպետք է գործի։

Իսկ աշխարհաքաղաքական դիրքից օգտվելն ու հարևան երկրի տրանսպորտային, տրանզիտային ու լոգիստիկական հնարավորությունները փակելը ժամանակակից քաղաքականության մեջ ոչ միայն վատ դաստիարակության նշան է, այլ պարզապես անթույլատրելի է։

Այսօր իրավիճակն այնպիսին է, որ մեծ աղմուկ բարձրացրած ԵՄ — ՀՀ պայամանագրի կնքելուց հետո Հայաստանն իրավունք ունի իր արևմտաեվրոպական գործընկերներից խնդրի անհապաղ լուծում պահանջելու։

Օրինակ` նրանք կարող են պարտադրել Թուրիքիային բացել Հայաստանի հետ սահմանը գոնե հայկական ապրանքները դեպի եվրոպական սպառողական շուկա արտահանելու համար։ Եվրոպական երկրները, որոնք բավականին երկար ժամանակ գայթակղում էին Հայաստանին այդ համաձայնագրով, պետք է որ նման քայլի գնային։

Ստացվում է` ուզածին հասնելուց հետո եվրոպացիները պարզապես դադարեցին զբաղվել իր գործընկերոջ խնդիրներով։

5-й Саммит Восточного партнерства в Брюсселе - Sputnik Արմենիա
ԵՄ-ի հետ համաձայնագրով Հայաստանը չի փոխում քաղաքական և քաղաքացիական վեկտորը

Իրականում մենք գիտենք, որ արդեն կես տարի է`ոչ մի եվրոպական գերտերություն նման հարցով չի դիմել Թուրքիային։

Դա առիթ է, որպեսզի Հայաստանը հստակ պահանջներով դիմի իր «նորաթուխ գործընկերներին»։

Եվրոպայում ոչ ոք Թուրքիայի հետ գլուխ չի դնի

Անգամ հիմա հայկական դիվանագիտությունը փորձում է շրջափակման հարցը ներկայացնել ոչ թե հավակնությունների դիրքորոշումից, այլ պարզապես բացատրելով ու հիշեցնելով խնդրի առկայությունը։

Ընդ որում` քանի որ Հայաստանի դիրքորոշումը բավականին առարկայական է ու տրամաբանական, ապա եվրոպական քաղաքական հարթակներում որևէ մեկը չի փորձում ընդդիմանալ դրան։ Լավագույն պատասխանը լռությունն է, գլուխը դրական շարժելը և ոչինչ չանելը։

Մյունխենի համաժողովի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որի ժամանակ Հայաստանի առաջնորդը հստակեցրեց այսպես կոչված «ցյուրիխյան արձանագրությունների» վերաբերյալ բոլոր հարցերը, նույպես եվրոպական պաշտոնյաների արձագանքին չարժանացավ։

Սերժ Սարգսյանը բավականին մանրամասն նկարագրեց այն իրավիճակը, որի պատճառով Հայաստանը ստիպված է հրաժարվել «ցյուրիխյան արձանագրություններից»։ Նա ուղղակիորեն մեղադրեց Թուրքիային ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու ու չնախատեսված նախապայմաններ առաջ քաշելու համար։

Армения подписала соглашение о всеобъемлющем и расширенном партнерстве с ЕС - Sputnik Արմենիա
Ֆրանսիայի դեսպանն ասել է` որն է Հայաստան–ԵՄ համաձայնագրի «աղը»

Պարզաբանեց, որ Թուրքիայի վարքագիծն ամենևին էլ կաված չէ Ադրբեջանի ու արցախյան հիմնախնդրի հետ։ Խնդիրը երկրի ղեկավարության քաղաքական կամքն է, ղեկավարության, որն անտեսում է քաղաքակրթության չափորոշիչները։ Ի պատասխան` կրկին լռություն ու անգործություն։

Ստացվում է, որ Հայաստանը թերի հաշվարկներ է արել, երբ համաձայնել է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմաններին։

Հարկավո՞ր է արդյոք Հայաստանին եվրոպական շուկա արտահանվող ապրանքների արտոնյալ մաքսատուրքը, եթե այդ ճանապարհը փակել է մի երկիր, որն աշխույժ առևտուր է անում եվրոպական սպառողական շուկայում։

Ի՞նչ օգուտ հայ արտադրողին ամերիկյան կառավարության ընդունած` կրկնակի հարկումը բացառող օրենքից, եթե ԱՄՆ սպառողական շուկա հնարավոր է ապրանք հասցնել միայն ծովերի կամ օվկիանոսների վրայով։

Հասկանալի է, որ նման խնդիրների լուծման համար Եվրոպայում ոչ ոք չի ուզում գլուխ դնել արկածախնդիր, հարձակողական ու սադրիչ Թուրքիայի հետ։ Այդ դեպում Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրած Հայաստանի շահերը չեն պաշտպանվի։ Ուրեմն ինչո՞ւ ենք մենք ստորագրել այդ համաձայնագիրը։

Լրահոս
0