00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկարան դատապարտել է Նիդեռլանդների խորհրդարանին Հայոց ցեղասպանության ճանաչման համար

© Sputnik / Антон Денисов / Անցնել մեդիապահոցВид на город Анкара
Вид на город Анкара - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անկարան Նիդեռլանդների որոշումը չհիմնավորված է համարում, քանի որ չի ցանկանում ճանաչել Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության փաստը։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի — Sputnik. Անկարան վճռականորեն դատապարտել է Նիդեռլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը, որը վերաբերում է Օսմանյան կայսրությունում 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանությանը։ ՌԻԱ Նովոստին ներկայացնում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը։

Ավելի վաղ Նիդեռլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատը հավանության է արժանացրել բանաձևը, որով ճանաչել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Ստորին պալատի պատգամավորները նախաձեռնությունն ընդունվել է գրեթե միաձայն` 142 կողմ, 3 դեմ։

Здание Генеральных штатов в Гааге, Нидерланды - Sputnik Արմենիա
Նիդեռլանդների խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին երկու բանաձևերը

«Վճռականորեն դատապարտում ենք Նիդեռլանդների խորհրդարանի ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը, որը 1915 թվականի դեպքերը ճանաչում է որպես ցեղասպանություն։ Դա անհիմն որոշում է երկրի խորհրդարանի կողմից, որը մինչ օրս ցեղասպանություն չի ճանաչել Սրեբրենիցայում (որտեղ 1995 թվականի հուլիսին Բոսնիայի սերբերի բանակի գործողությունների հետևանքով շուրջ 8 հազար մուսուլման էր սպանվել — խմբ.)` Եվրոպայի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությունը, այդ որոշումը որևէ առնչություն չունի ո՛չ պատմության, ո՛չ իրավունքի հետ։ Հետևաբար այն իրավաբանական ուժ չունի»,- գրված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նշվում է, որ Թուրքիայի դիրքորոշումը` կապված 1915 թվականի դեպքերի հետ, հիմնված է «պատմական փաստերի և իրավական նորմերի վրա»։ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումն ապացուցում է այդ հարցի վերաբերյալ մեր իրավացիությունը», — գրված է փաստաթղթում։

1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունը, որի հետևանքով Օսմանյան կայսրությունում ավելի քան 1.5 մլն հայ է սպանվել, ХХ դարի առաջին ցեղասպանությունն է համարվում։ Թուրքիան ավանդաբար մերժում է ցեղասպանություն իրագործելու մեղադրանքներն ու անչափ ցավագին է ընդունում այդ հարցի վերաբերյալ քննադատությունները։

Հայոց ցեղասպանությունն առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, Բրազիլիան, Չիլին, Վատիկանը, Բոլիվիան, Չեխիան, Ավստրիան, Լյուքսեմբուրգը։ ԱՄՆ նահանգների զգալի մասը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ապրիլի 24-ը հայտարարել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։

Լրահոս
0