00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագա նախագահը Բրիտանիայի քաղաքացի է եղել «սխալմա՞մբ». լեզվակռիվ ԱԺ–ում

© Sputnik / Asatur YesayantsЗаседание парламента посвященное взлету цен
Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը Բրիտանիայի քաղաքացիությունից հրաժարվել է 2011 թվականի դեկտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը պետք է պարզ բացատրի` երբ և ինչպես է հրաժարվել Բրիտանիայի քաղաքացիությունից։ Այս հարցն այսօր ԱԺ–ում Սարգսյանին ուղղեցին «Ելք» խմբակցության պատգամավորները։

Պատգամավոր Արտակ Զեյնալյանը խնդրեց նշել, թե երբ է բրիտական իշխանությունը հաստատել քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը։

Серж Саргсян и Армен Саркисян - Sputnik Արմենիա
Արմեն Սարգսյան. «Աղքատների ու հարուստների բևեռացումը շատ մեծ է Հայաստանում»

Դրան ի պատասխան Սարգսյանը հայտնեց, որ քաղաքացիությունից հրաժարվելու դիմումը ներկայացրել է 2011 թվականի դեկտեմբերի 2-ին։ «Պետք է հաշվել հենց այդ օրվանից»,- ավելացրեց նա։

2000 թվականին, թողնելով դեսպանի պաշտոնը, նա դիմել է Միացյալ թագավորության քաղաքացիություն ստանալու համար։

«Այն ժամանակ ես չէի մտածում քաղաքացիական ծառայության մասին։ Իսկ իմ գործունեության համար (խոշոր միջազգային կորպորացիաների խորհրդատու) ավելի հարմար էր Բրիտանիայի կացության կարգավիճակ ունենալ։ Սակայն ես միշտ ինձ Հայաստանի քաղաքացի եմ զգացել։ Իսկ բրիտանական անձնագրից հրաժարվել եմ սահմանադրությունը փոխվելուց շատ առաջ», — հայտնեց Սարգսյանը։

«Ելքի» մեկ այլ պատգամավոր Արարատ Միրզոյանը նշեց, որ Արմեն Սարգսյանի Eurasia House բարեգործական հիմնադրամի փաստաթղթերում նշված է, որ նա Բրիտանիայի քաղաքացի է։

Դրան ի պատասխան Սարգսյանը նկատեց, որ Արևմուտքում հիմնադրամի աջակցությամբ կրթություն է ստացել շուրջ 250 երիտասարդ։

«Սակայն 2012 թվականից ընտանիքս որոշեց հիմնադրամի բարեգործական ծրագրերը կենտրոնացնել Հայաստանի ներսում։ Իսկ Eurasia House-ը սառեցվեց և ամեն տարի զրոյական հաշվետվություն է ներկայացրել։ Այնտեղ գուցե մեխանիկորեն նշված է եղել իմ նախկին` բրիտանական քաղաքացիությունը», — հայտնեց Սարգսյանը։

«Ելքի» ղեկավար Նիկոլ Փաշինյանն ի պատասխան ասաց. «Ստացվում է, որ Հայաստանի ապագա նախագահը նույնիսկ նեղություն չի քաշո՞ւմ կարդալու համար այն փաստաթղթերը, որոնք ստորագրում է»։

«Դուք ուրիշների ասածը հօգուտ ձեզ մեկնաբանելու արվեստով եք օժտված։ Սակայն կրկնեմ` այդ փաստաթղթերը պետական չէին։ Դրանք դեկլարացիաներ էին, որոնք ստորագրում էր հիմնադրամի տնօրենների խորհուրդը։ Այդ փաստաթղթերը չեն կարող հիմք ծառայել քաղաքացիության մասին տվյալների համար», — հայտնեց Սարգսյանը։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանին` ՀՀ նախագահի միակ թեկնածուի ընտրության հարցը քննարկվում է այսօր ԱԺ-ում։

Նոր Սահմանադրության համաձայն` նոր նախագահը օժտված է լինելու միայն ներկայացուցչական գործառույթներով։ Գործադիր իշխանության ամբողջ պատասխանատվությունը ստանձնելու է վարչապետը։ Նախագահի իրավասությունների կրճատմանը զուգահեռ փոխվել է նաև ընտրության կարգը. նախագահին ընտրում են ոչ թե ՀՀ քաղաքացիները, այլ խորհրդարանի պատգամավորները։

Երկրի գործող ղեկավար Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետն ավարտվում է ապրիլի 9-ին։

Լրահոս
0