00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի շուրջ քննարկումներին. Շարմազանով

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը նշել է, որ, ցավոք, ընթացիկ իրավիճակը ստիպում է Հայաստանին միջոցներ ձեռնարկել Արցախի հարցում։

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի — Sputnik. Ապակառուցողական հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի շուրթերից, չեն բխում խաղաղ կարգավորման տրամաբանությունից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, իշխող ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը` ԳՄ նիստից հետո պատասխանելով նրանց հարցերին։

«Ափսոսանքով պետք է նշեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստ չէ կառուցողական քննարկումների», — ասել է Շարմազանովը։

Նրա խոսքով` նման իրավիճակում Հայաստանը ստիպված է մի շարք միջոցներ ձեռնարկել` ուղղված դիվանագիտական ճակատում իր բանակցային դիրքերի ամրապնդմանը։ Մասնավորապես խոսքը «Հայաստանի և, առաջին հերթին, Արցախի քաղաքացիների իրավունքները պաշտպանելու մասին է», ինչպես նաև Հայաստանի անվտանգությունն ամրապնդելու և հայոց բանակի հզորությունը բարձրացնելու։

Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու ունակ գործիչ, քան Սերժ Սարգսյանն է, չկա

Ինչպես նշել է Շարմազանովը, արցախյան հակամարտության խաղաղ կարգավորումը` հիմնված միջազգային իրավունքի երեք հայտնի սկզբունքների վրա, շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, երկուշաբթի հանդես գալով Նովրուզի նախաշեմին անցկացվող համաժողովրդական տոնակատարությանը, հայտնել էր, որ այսօրվա Հայաստանի տարածքը «Ադրբեջանի պատմական հողերն են»։ Նա նաև հայտնել էր, որ «Ադրբեջանի դրոշը ծածանվելու է Խանքենդիի վրա» (Ստեփանակերտի ադրբեջանական անվանումը)։

Ալիևն առաջին անգամ չէ, որ նման հայտարարություն է անում։ Փետրվարի 8-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության VI համագումարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «Էրիվանը Ադրբեջանի պատմական հողն է, և ադրբեջանցիները պետք է վերադարձնեն այն»։ Նա նաև նշել էր, որ Հայաստանը դուրս է մնում տարածաշրջանային բոլոր նախագծերից, և այդ մեկուսացման քաղաքականությունը շարունակվելու է այնքան, մինչև «ադրբեջանական հողերը» չազատագրվեն։

Լրահոս
0