16:49 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
Սերժ Սարգսյանն ու Կարեն Կարապետյանը

Տնտեսական աճի գլխին Սարգսյանն է. Շարմազանովը հորդորում է չմտնել մատի և մատանու արանքը

© Photo: official site of the President of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
107 0 0

Նախկին ու ներկա վարչապետների շուրջ քննարկումները չեն դադարում: Շարմազանովը Կարեն Կարապետյանի ճակատագրով մտահոգներին խորհուրդ է տալիս չմտնել մատի և մատանու արանքը։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնում առաջադրվի ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Վաղը կլինի կուսակցության գործադիր մարմնի նիստ, մենք կքննարկենք Սերժ Սարգսյանի թեկնածությունը ներկայացնելու վերաբերյալ առաջարկը: Էթիկայի և կոռեկտության կանոններից ելնելով՝ չեմ ուզում գնահատականներ հնչեցնել, բայց կարծում եմ, որ որևէ մեկի համար դժվար չէ կանխորոշել, թե ինչ պետք է լինի»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե քաղաքացիների ձայները ստանալու համար ՀՀԿ-ն օգտագործեց Կարեն Կարապետյանին, Շարմազանովը պատասխանեց. «Մի մտեք մատի ու մատանու արանքը, և մի դիտարկեք ՀՀԿ-ին ու Կարեն Կարապետյանին տարբեր տիրույթներում: Կարեն Կարապետյանը մեր կուսակցության առանցքային գործիչներից է, եղել է ու կլինի»:

Շարմազանովի խոսքով` Կարապետյանը կառավարման համակարգում ու ՀՀԿ-ում լուրջ անելիք ունի: Բայց Կարապետյանի կառավարության ապահոված դրական զարգացումները Կարապետյանին վերագրելու մտքի հետ Շարմազանովը չհամաձայնեց:

«Այդ ամենը չէր լինի առանց նախագահ Սերժ Սարգսյանի աջակցության: Այդ ամենի բուրգի գլխին միշտ եղել է Սերժ Սարգսյանը»,- ասաց նա` նաև հիշեցնելով, որ մինչև ապրիլի 9-ը վարչապետն ուներ այլ գործառույթներ, ապրիլի 9-ից հետո՝ այլ, քանի որ մինչև ապրիլի 9-ը պետության վարչապետը պետության լիդերը չէր:

Անդրադառնալով ապրիլի 17-ից հետո Կարեն Կարապետյանին վերապահված դերին, Շարմազանովն ասաց. «Բոլորս հասկանում ենք, թե որ պաշտոնում է լինելու»:

Լրագրողների հավելյալ հարցրին` արդյոք փոխվարչապետի՞, Շարմազանովն արձագանքեց` շատ հավանական է:

Հիշեցնենք, որ երեկ Կարեն Կարապետյանը նորընտիր նախագահին է ներկայացրել կառավարության հրաժարականը, ինչը Սահմանադրության պահանջ է: Ապրիլի 9-ից հետո, մինչև նոր կառավարության ձևավորումը գործադրի անդամները կշարունակեն աշխատել ժամանակավոր պաշտոնակատարների կարգավիճակով: ՀՀ վարչապետի ընտրությունն ԱԺ-ում նշանակված են ապրիլի 17-ին: Մինչ այդ քաղաքական ուժերը պետք է ներկայացնեն իրենց թեկնածուներին:

Ըստ թեմայի

Հայաստանի նոր վարչապետը երկու նստավայր կունենա
Վարչապետը սուպե՞ր է, թե՞ պատասխանատու. ընդդիմությունն ու իշխանությունը տարակարծիք են
Հայաստանի նախագահի «թևերը կկտրեն». վարչապետը կրկնակի հարուստ կլինի

Գլխավոր թեմաներ