06:22 16 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD481.17
  • GBP631.92
  • EUR559.84
  • RUB7.73
«Ելքի» ակցիան ՀՀ ԱԺ–ում

Ընդդիմությունն ԱԺ–ի դահլիճում վառեց «ազատության ջահը». դահլիճը պատվեց ծխով

Press office of the Parliament of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
19510

Ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամներն այսօր ԱԺ–ի նիստի ժամանակ դահլիճում ծուխ են տարածել։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Խորհրդարանի նիստի ժամանակ այսօր ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը, ելույթի համար հերթագրվելով ու ամբիոնին մոտենալով, քննարկվող հարցի փոխարեն հայտարարել է.

«ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանն ու կերտել մեր երազանքների Հայաստանը։ Դրա համար անհրաժեշտ է ապրիլի 13-ին, ժամը 18:30 գալ Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք մեր ազատության ջահը»։

Այս խոսքերից հետո Արարատ Միրզոյանը գրպանից հանեց ու վառեց ծխացող ճայթրուկը, որից դեղին ծուխ բարձրացավ։

Նույն պահին նրան մոտեցավ նաև նույն խմբակցության անդամ Լենա Նազարյանն ու այրեց մեկ այլ ճայթրուկ, որը սկսեց կանաչ ծուխ արձակել։

Գունավոր ծուխն ու հոտը տարածվեց նիստերի դահլիճում: «Ոնց որ շոուն չստացվեց»,– հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` հրահանգելով բացել դռներն ու թույլ տալ ԱԺ–ին աշխատել։

Ըստ թեմայի

Առանց ինտրիգների չանցավ. ԱԺ–ում քվեարկությունից հետո լուրջ խոսակցություններ են սկսվել
Օլիգարխ–պատգամավորների ինտրիգը. ԱԺ–ում շարունակվում է նախագահի ընտրության քվեարկությունը
Ապագա նախագահը Բրիտանիայի քաղաքացի է եղել «սխալմա՞մբ». լեզվակռիվ ԱԺ–ում
Ապագա նախագահին ԱԺ–ում ներկայացրեց իշխանական խմբակցությունը

Գլխավոր թեմաներ