08:14 17 հուլիսի 2018
Ուղիղ եթեր
  • USD480.80
  • GBP637.73
  • EUR562.73
  • RUB7.73
Հանրահավաք

«Շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը` ոչինչ». ի՞նչ է կատարվում Երևանում

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)
10810

Երևանում երկուշաբթի առավոտից մեկնարկեց քաղաքացիական անհնազանդության ակցիան։ Ցուցարարները փորձում են արգելափակել քաղաքի փողոցներն ու երթևեկությունը, նրանք բողոքում են ՀՀԿ–ի կողմից վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի առաջադրման դեմ։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Հայ քաղաքագետները, Երևանում ընթացող իրադարձությունները գնահատելիս, տարակարծիք են որոշ մանրուքներում, սակայն միակարծիք են գլխավորում` ո՛չ ընդդիմությունը, ո՛չ էլ իշխանությունը բավարար վստահություն չունեն հասարակության շրջանում, որպեսզի հիմնվեն մեծամասնության աջակցության վրա։ Բողոքական տրամադրություններն ուժեղ են, սակայն ընդդիմությունն այլընտրանքային առաջնորդ չունի, ավելին` Սարգսյանն ու Փաշինյանը, նրանց կարծիքով, չափազանց տարբեր քաշային կարգերում են։

Բողոքի շարժումը մեկնարկել է «Իմ քայլը» ակցիայով, այն նախաձեռնել է ԱԺ պատգամավոր և ընդդիմության առաջնորդներից մեկը` Նիկոլ Փաշինյանը` ՀՀ տարածքով քայլերթ իրականացնելով։ Այժմ բողոքի ակցիաները տեղափոխվել են երկրի մայրաքաղաքի փողոցներ։

Sputnik Արմենիան իրավիճակի և դրանից ելք գտնելու վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար դիմել հայտնի քաղաքական գործիչների, մասնագետների և վերլուծաբանների։

«Շարժումն ամեն ինչ է, վերջնական նպատակը` ոչինչ», – Էդուարդ Բերնշտեյնի այս խոսքերով Փաշինյանի և նրա կողմնակիցների շարժումը բնութագրեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նրա կարծիքով` ակցիաները քաոսային բնույթ են կրում և հազիվ թե երկար տևեն. առաջին հերթին այն պատճառով, որ ընդդիմությունը վառ արտահայտված առաջնորդ չունի, որը կարող է իրական այլընտրանք դառնալ, ներգրավվել ու իր հետևից տանել բողոքող զանգվածներին։

Քաղաքագետը նշում է, որ ընդդիմությունը բավարար վստահություն չունի հանրության կողմից, սակայն, մյուս կողմից, նաև իշխանության հեղինակությունն ու վստահությունը բավարար չեն, այդ պատճառով պատային իրավիճակ է ստեղծվում։ Չէ՞ որ հասարակությունը չի կարող Փաշինյանին ընդունել որպես գործող իշխանության այլընտրանք, և միևնույն ժամանակ չի ընդունում վերջինիս։

Բոզոյանը նշում է, որ շատերը, միանալով քայլերթին, ոչ այդքան աջակցում են ընդդիմությանը, որքան գործող իշխանությանը դեմ են հանդես գալիս, որովհետև ներկայիս շարժումը մեծամասամբ բողոքական բնույթ է կրում։ Դժվար կլինի ելք գտնել և, ամենայն հավանականությամբ, այս փուլում այն չի գտնվի` բողոքի ակցիաները կմարեն, սակայն խնդիրները կմնան։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես քաղաքացիական բողոք, որն արտահայտվում է փողոցային, օրենքից դուրս մեթոդներով։ Նման գործընթացներ տեղի է ունենում տարբեր երկրներում` կիրառված հայտնի տեխնոլոգիաների համապատասխան։

Ըստ Մարկարովի` հարցն այն է, թե արդյոք բողոքի ակցիայի մասնակիցները որևէ կառուցողական ծրագիր ունեն, որը կարող են ներկայացնել երկրին, թե նրանց նպատակը միայն թույլ չտալն է, որ Սարգսյանը զբաղեցնի վարչապետի պաշտոնը։ Չէ՞ որ պարզապես ժխտումը չի կարող հիմք ծառայել քաղաքականության կառուցման համար։

Թե ինչքան կտևեն բողոքի ակցիաները, Ալեքսանդր Մարկարովը կանխատեսել դժվարացավ` նշելով, որ նման ակցիաները Հայաստանում բավական երկար տևելու միտում ունեն։ Դա մեծամասամբ կապված է նաև բողոքի ցույցերի վերաբերյալ իշխանության քաղաքականությունից, սակայն, ինչպես ընդգծում է քաղաքագետը, Փաշինյանն ու Սարգսյանը, չափազանց տարբեր քաշային կարգերում են գտնվում, որպեսզի կասկածի տակ դրվի հակազդման վերջնական հանգուցալուծումը։

Բողոքի ակցիան մեկնարկեց ՀՀ տարածքով Փաշինյանի նախաձեռնած «Իմ քայլը» ակցիայից։ Մի քանի օրվա ընթացքում Փաշինյանն ու նրա համախոհները ավելի քան 200 կմ են անցել` ակցիաներ կազմակերպելով Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում, Դիլիջանում, Աբովյանում և Հրազդանում։

Բողոքի ցույցի մասնակիցները դժգոհում են նրանից, որ ՀՀ վարչապետի պաշտոնին առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

թեմա:
«Իմ քայլը» բողոքի ակցիա (294)

Ըստ թեմայի

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է վաղը Երևանում տրանսպորտային կոլապս ստեղծել
Մարկ Գրիգորյանը պատմել է` ինչ է իրականում խոսել Նիկոլ Փաշինյանի հետ
Ոստիկանությունը զգուշացնում է Նիկոլ Փաշինյանին. հայտարարություն

Գլխավոր թեմաներ