14:24 19 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.48
  • GBP634.62
  • EUR557.16
  • RUB7.38
Աղվան Վարդանյան

Արտաքին թշնամուց ոչ պակաս կարևոր է Հայաստանում ներքին թշնամու դեմ պայքարը. Աղվան Վարդանյան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
7001

Աղվան Վարդանյանը վստահ է, որ երկրում աստիճանաբար կձևավորվի իշխանություն-ընդդիմություն երկբևեռ քաղաքական դասական համակարգը։

ԵՐԵՎԱՆ, 17 Ապրիլ — Sputnik. Կխոսեմ այն խնդրիրների մասին, որոնք, ծանրացած են մեր պետականության առաջ։ Անցյալի, արվածի մասին չեմ խոսի, արվածի ու չարվածի գնահատականը կտան պատմությունն ու ժամանակը: Այսպես իր ելույթը ԱԺ հատուկ նիստի ժամանակ սկսեց ՀՅԴ  խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

«Նոր Սահմանադրության տրամաբանությունից է բխում, որ իշխանությունը կենտրոնացած չլինի մեկի ձեռքում, իսկ երկրում աստիճանաբար ձևավորվի իշխանություն-ընդդիմություն երկբևեռ քաղաքական դասական համակարգը»,- նշեց նա և հավելեց, որ առաջիկա տարիներին կատարվելիքի հիմքում 3 հիմնարար փաստաթղթեր են՝ նոր Սահմանադրությունը, այս գումարման առաջին նիստում ՀՀ նախագահի ելույթը, ՀՀԿ ու ՀՅԴ-ի 2 համաձայնագրերը, որոնց համաձայն՝ համատեղ պատասխանատվություն ենք ստանձնում երկրում որակական ու արմատական բարեփոխումներ կատարելու

Վարդանյանի կարծիքով` արտաքին թշնամուց ոչ պակաս կարևոր է նաև Հայաստանում ներքին թշնամու դեմ պայքարը:

«Արտաքին թշնամուց ոչ պակաս վտանգավոր է ներքին թշնամին, այն մտածողություն և որոշակի երևույթներ են: Այդ երևույթներից ամենավտանգավորն անարդարությունն է, որը ցանկացած պետության համար չարիք է, հիվանդություն, որ հյուծում ու թուլացանում է պետությունը՝ թուլացնելով նաև պետության հանդեպ սերը:

Մենք այսօր պայքարի ևս մեկ ճակատ ունենք, որտեղ  հաղթանակը ոչ պակաս կարևոր է՝ մենք պատերազմի նոր փուլ են հայտարարում անարդարությունը, իսկ պետությունը շարունակում է անհատի մեջ արմատավորել կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականությունը»,- ընդգծեց Աղվան Վարդանյանը:

Պատգամավորը շեշտեց՝ «մեծամասնություն» դեռևս չի նշանակում բոլոր հարցերում  իմանալ լուծումները: Նրա խոսքով՝ քաղաքական մեծամասնությունն ու փոքրամասնությունը ոչ թե հակառակորդներ են, այլ մեր պետության առջև ծանրացած խնդիրների լուծման համար տարբեր ճանապարհներ տեսնող մարդիկ են:

Ըստ թեմայի

«Այնպես որ, թող չասեն, թե փող ունեցողները միայն մեծահարուստներն են». Սարգսյան
Վարդանյան. «Դրսում հավաքվածներին խոհեմության կոչ եմ անում»
ՀՀ ԱԺ–ում մեկնարկել է վարչապետի ընտրության հատուկ նիստը

Գլխավոր թեմաներ