00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երբ կարող են նշանակվել արտահերթ ընտրություններ. ԱԺ–ն կմերժի վարչապետի՞ն, թե՞ նրա ծրագիրը

© Sputnik / Aram NersesyanАкция протеста студентов о принятии решения об отсрочке парламентом РА
Акция протеста студентов о принятии решения об отсрочке парламентом РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ժողովրդական շարժումը բարձրացնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը։ Ե՞րբ կկազմակերպվեն նոր ընտրությունները, եթե ամեն ինչ ընթանա սահմանադրական ճանապարհով։

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի — Sputnik, Նելլի Դանիելյան. Որպեսզի Հայաստանում Ազգային ժողովի նոր` արտահերթ ընտրություններ նշանակվեն` առանց Սահմանադրությունը խախտելու, խորհրդարանը պետք է կա՛մ վարչապետ չընտրի, կա՛մ ընտրելուց հետո մերժի նրա ձևավորած կառավարության ծրագիրը։

Врио Премьер-министра Армении Карен Карапетян на заседании Совета Безопасности (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Կինոն չի ավարտվել. Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին լուրը պարզաբանում է կառավարությունը

Բանն այն է, որ Ազգային ժողովն արձակելու ու նոր արտահերթ ընտրություններ նշանակելու համար ՀՀ Սահմանադրությունն այս երկու հիմքերն է նախատեսում։

Մայր օրենքի 149-րդ հոդվածի համաձայն` վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո 7-օրյա ժամկետում Ազգային ժողովի խմբակցություններն առաջադրում են վարչապետի թեկնածուներ:

Հայաստանում այս պահին իրավիճակը համապատասխանում է այս դրույթին։ Ապրիլի 23-ին ՀՀ նախագահն ընդունեց վարչապետ Սերժ Սարգսյանի ու նրա կազմավորած նոր կառավարության հրաժարականը։ Ասել է թե մինչև ապրիլի 30-ը խորհրդարանական ուժերը պետք է ներկայացրած լինեն վարչապետի իրենց թեկնածուներին։ Սակայն խնդիրն այն է, որ վարչապետի սեփական թեկնածու առաջադրելու համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, այսինքն` 35 ձայն։

Հիշեցնենք, որ մեր Ազգային ժողովում միայն Հանրապետականն ունի անհրաժեշտ քանակով ձայներ: «Ծառուկյան» խմբակցությունն ունի 31, «Ելք»-ը` 9, ՀՅԴ-ն` 7 մանդատ։ Սեփական թեկնածու առաջադրելու համար նրանց անհրաժեշտ կլինի միավորվել։

Врио Премьер-министра Армении Карен Карапетян на заседании Совета Безопасности (24 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Վարչապետին փողոցում չեն ընտրում. Կարեն Կարապետյան

Իսկ ընտրվելու համար վարչապետի թեկնածուն պետք է ստանա ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն` 105 պատգամավորներից առնվազն 53-ի ձայները։ Եվ այս դեպքում ևս միայն իր խմբակցության քվեներով վարչապետ ընտրելու հնարավորություն ունի 58 պատգամավոր ունեցող ՀՀԿ-ն։

Հանրապետականի թեկնածուին հաղթելու համար մյուս խմբակցությունները ստիպված կլինեն ոչ միայն միավորել ձայները, այլև ՀՀԿ–ից ձայներ բերել։

Եվ այսպես, վերադառնալով Սահմանադրությանը` նշենք, որ նույն 149-րդ հոդվածի համաձայն` ԱԺ-ն արձակելու ու նոր ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանը 2 անգամ տապալի վարչապետի ընտրությունները։

«Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»,- ասված է մայր օրենքի համապատասխան հոդվածում։

Пресс-конференция Никола Пашиняна (24 апреля 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը փոխում է խաղի մարտավարությունը. քաղտեխնոլոգ

Այս դեպքում ԱԺ-ն արձակելու համար անհրաժեշտ կլինի ևս 2 շաբաթ`ապրիլի 30-ից հետո ։

Նոր ԱԺ ընտրելու հաջորդ տարբերակը կառավարության ծրագիրը մերժելն է։ Այս դեպքում խորհրդարանը պետք է ընտրի վարչապետին, սպասի նրա կառավարության ձևավորմանն ու ծրագրի ներկայացմանը և չհաստատի այն։

Այսինքն` ամենաուշը ապրիլի 30-ից հետո ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի առաջադրված թեկնածուին կամ թեկնածուներից մեկին։ Նոր վարչապետը տասնհինգօրյա ժամկետում կազմավորում է նոր կառավարություն։ Դրանից հետո առավելագույնը 20 օրում վարչապետն Ազգային Ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:

Սահմանադրության 151 հոդվածով` եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այս դեպքում Ազգային ժողովն արձակելը կտևի ապրիլի 30-ից հետո առավելագույնը 35 օր։

Заседание парламента посвященное взлету цен - Sputnik Արմենիա
Որտեղից է «Ելքը» 53 ձայն գտնելու Փաշինյանի համար. Մարուքյանը ներկայացրել է թվաբանությունը

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրություններին, դրանք պետք է անցկացվեն գործող խորհրդարանի արձակվելուց ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 45 օր հետո` նախագահի հրամանով։

Այսպիսով, սահմանադրական կարգին համապատասխան խոստացված իշխանափոխությունն իրականացնելու համար ընդդիմությանն անհրաժեշտ կլինի ընտրել այս ուղիներից որևէ մեկն ու այն իրականացնելու համար պայմանավորվել խորհրդարանական այլ խմբակցությունների գործընկերների հետ։

Հիշեցնենք` այսօր «Ելք» դաշինքը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնում առաջադրելու է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը` համոզմունք հայտնելով, որ կկարողանա անհրաժեշտ 53 ձայներն ապահովել։ Իշխող Հանրապետականը ևս հայտարարել է, որ սեփական թեկնածուն է առաջադրել ու վստահեցրել, որ ամբողջ ՀՀԿ-ն քվեարկելու է իրենց թեկնածուի օգտին։

Ցանկացած դեպքում ՀՀ շարքային քաղաքացուն մնում է զինվել համբերությամբ, քանի որ ցանկացած սցենարի դեպքում Հայաստանը նոր իշխանություն շուտ չի ունենա։

Լրահոս
0