00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Հուսով ենք, որ Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության նոր ձևաչափը կհաստատվի․Փաշինյան
13:35
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյան` մորուքից մինչև կարգախոսներ. ինչը դրդեց ժողովրդին շարժման առաջնորդի հետևից գնալ

© Sputnik / Asatur YesayantsЛидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван
Лидер оппозиционной фракции Никол Пашинян во время митинга на площади Республики (23 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ընթացող թավշյա հեղափոխության առաջնորդի կերպարի շուրջ բողոքի շարժման մոտ մեկ ամսվա ընթացքում տարատեսակ ասեկոսեներ ու լեգենդներ են պտտվում։ Ո՞վ է իրականում «ժողովրդի թեկնածուն», ի՞նչ տեխնոլոգիաների օգնությամբ նրան հաջողվեց մարդկանց փողոց դուրս բերել` ստիպելով, որ մարդիկ հավատան նրա սեփական ուժերին։

Լաուրա Սարգսյան, Sputnik Արմենիա

Հայաստանի քաղաքացիներն այսօր արդեն ապրում են այլ երկրում։ Փոփոխությունների այս դարաշրջանի խորհրդանիշ դարձավ խորհրդարանի ամենափոքր խմբակցություններից մեկի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը։

Ինչպե՞ս նրան հաջողվեց Հայաստանում գլոբալ փոփոխություններ իրականացնել, մարդկանց փողոց դուրս բերել, ստիպել երկրի վարչապետ Սերժ Սարգսյանին հրաժարական տալ և դառնալ վարչապետի միակ թեկնածու։ Այս հարցերի պատասխանները փորձում է ստանալ Sputnik Արմենիան։

Հոգնած մարդու կերպարը

ԵՊՀ սոցաշխատանքի և սոցտեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, Spring PR-Company-ի համահիմնադիր Նվարդ Մելքոնյանը կարծում է, որ Փաշինյանի կերպարը պետք է դիտարկել «հեղափոխական բրենդինգի» համալիր նախագծի համատեքստում` առանց հեռանալու հեղափոխության ամբողջ ատրիբուտիկայից, որն ի սկզբանե կար շարժման մեջ։

Лидер оппозиционной фракции Елк в НС Никол Пашинян (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Կհասնի՞ արդյոք Փաշինյանը վարչապետի աթոռին

«Շարժումն ավելի շուտ էր սկսվել, քան քաղաքացիական անհնազանդության ակցիաները։ Փաշինյանը Երևան եկավ Հայաստանի տարբեր քաղաքներով քայլարշավ իրականացնելուց հետո, բնականաբար, նա պետք է հանրության առաջ ներկայանար մի մարդու կերպարով, որը երկար ճանապարհ է անցել», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` Փաշինյանը պետք է այնպիսի տեսք ունենար, ինչպես հարիր է մի մարդու, որը երկար ճանապարհ է անցել, ինչպես ուղիղ, այնպես էլ փոխաբերական իմաստով` բնականաբար, առանց դասական կոստյումի և խնամված տեսքի։ Կերպարում օգտագործված սիմվոլիկան պետք է հասկանալի և ճանաչելի լիներ բոլորի համար։

Մորուքն ու զինվորական շապիկը պատահականություն չե՞ն

Զինվորական շապիկը, որով Փաշինյանը հանդես էր գալիս այս օրերին, ասոցացվում է բանակի, անվտանգության, արիության հետ։ Մորուքն «ակնարկում» էր ֆիդայու կերպարը, ինչն ավելի ուշ ասոցիացիաներ առաջացրեց ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի հետ։

Փաշինյանը պետք է ձերբազատվեր «հավերժ կռվարար տղայի» կերպարից։

Во время митинга, огранизованного протестным движением Мой шаг (18 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Հայկական հեղափոխության «թավիշը» կամ արտադրված է Հայաստանում

«Նա պետք է ավելի տարիքով երևար` խորհրդանշեր իմաստություն, ապրած տարիներ, իրադարձություններ, որոնց միջով անցել է։ Մորուքը, այն էլ ալեհեր, համապատասխանում է դրված խնդրին, ինչպես նաև հիշեցնում արցախյան շարժման հերոսների մասին», — ասաց Մելքոնյանը։

Այդ կերպարում Փաշինյանն արդեն ոչ թե սարկաստիկ հռետորությամբ հայտնի պատգամավորն է, այլ իսկական ժողովրդի մարդ։ Նա կերպարանափոխվել է և դարձել ավելի մեծահասակ, պատասխանատու, ավելի վճռական մարդ, որը հասկանում է իրավիճակի ամբողջ ծանրությունը։

Սխալների ուղղում

Մելքոնյանն ընդգծում է, որ ակցիաների կազմակերպիչները շատ լավ վերլուծել են նախկին բողոքի շարժումների սխալները, հաշվարկել են, թե ով է լսարանը, ինչ սպասումներով են մարդիկ փողոց դուրս գալիս, ինչն է ժամանակին սխալ արվել, ինչն է պառակտում մտցրել մասնակիցների շրջանում և մի շարք այլ գործոններ։

«Հաշվի են առել այն փաստը, որ մարդիկ ավելի հաճախ փողոց են դուրս գալիս ոչ թե հանուն, այլ ընդդեմ որևէ բանի», — ասաց Մելքոնյանը։

Встреча парламентской фракции РПА с кандидатом в Премьеры Николом Пашиняном (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«ՀՀԿ–ի դարաշրջանի» ավարտը. իշխանությունն ու Փաշինյանը թայմաութ են վերցնում

Նա նշեց, որ շարժումն ի սկզբանե տարբերվում էր` քիչ խոսք, ոչ մի խոստում, ոչ մի ծրագիր ու փաստարկներ։ Լսարանը բաղկացած էր նախկին շարժումների մասնակիցներից, ովքեր հասկանում էին իրավիճակի պատասխանատվությունը, և նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի այդ շարժումը չձախողվի։ Չափազանց զգույշ էին և ուշադիր մանրուքների հարցում։

Ի տարբերություն նախորդ բողոքի ակցիաների, այստեղ արդյունավետ գործեցին բոլոր ԶԼՄ-ները, ինչպես տեղի, այնպես էլ արտասահմանյան։ Ակտիվ աշխատեց համացանցը` մեմեր, դեմոտիվատորներ, առցանց հեռարձակումներ և այլն։

Մահաթմա Գանդի, թե՞ Մովսես

Շարժման ընթացքում մարդիկ Փաշինյանին համեմատում են Մահաթմա Գանդիի, Մովսեսի հետ։ Պատգամավորն ինքն էլ զուգահեռներ անցկացրեց իր և Նելսոն Մանդելայի հետ։

Մելքոնյանի կարծիքով, այդ համեմատությունները, այս կամ այն կերպարին անդրադառնալը նույնպես իրենց գործն արեցին։ Բացի այդ, զգացվում էր 1988 թվականի շարժման ոգին, որը կարծես փոխանցվում էր շեփորի հնչյունների, կարճ կարգախոսների և վանկարկումների միջոցով։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի էջը թարմացվել է. ԱԺ–ն շտկումներ է արել պատգամավորի կենսագրությունում

«Մարդկանց համար էական կերպարների, խոսուն խորհրդանիշների հետ ասոցիացիաներ կային ամեն քայլափոխի։ Դա և՛ Գանդին է, և՛ Մանդելան, կապած ձեռքը նրան մոտեցրեց Մոնթեի կերպարին, բայց ի՞նչն է հետաքրքիր, ոչ թե պատերազմի համատեքստում, ինչը հավանաբար քննադատություն կծներ, այլ որպես պայքարի, անձնազոհության և հերոսության խորհրդանիշ», — ասաց Մելքոնյանը։

Ուղերձ ժողովրդին

Փաշինյանը գրեթե իր բոլոր ելույթներում դիմում էր ժողովրդին` «ինչպես կասի ժողովուրդը», «ինչպես կորոշի ժողովուրդը»։ Շատերը նկատեցին Փաշինյանի ուսերին ընկած «թավշյա հեղափոխության» պատասխանատվությունը ժողովրդի հետ կիսելու պատգամավորի փորձը։

Այս տեսակետի հետ համաձայն չէ Մելքոնյանը։ Նա կարծում է, որ Փաշինյանն այդպիսով ժողովրդական առաջնորդի, հասարակ մարդկանց հասկացող ժողովրդից դուրս եկած մարդու իմիջ է ստեղծում։ Մելքոնյանը կարծում է, որ ժողովրդական առաջնորդի կողմից ժողովրդին դիմելը բնական գործընթաց է, այդպես է եղել և՛ Գանդիի, և՛ Մանդելայի պարագայում։

««Ժողովրդական առաջնորդը» հենց նման կերպար է ենթադրում։ Դրանով նա հիմնավորում է իր հետագա քայլերը` ցույց տալով, որ մարմնավորում է ժողովրդի ակնկալիքները, քանի որ նրան, ինչպես և ժողովրդին, դուր չի գալիս այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրում։ Նա ունի ընտանիք և երեխաներ, որոնք ապրում են այս երկրում, և պետք է պայքարի նրանց ապագայի համար», — պարզաբանեց Մելքոնյանը։

Никол Пашинян перед митингом на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն առանց դիպլոմի չի մնա. ԵՊՀ–ն պատրաստ է լուծել այդ հարցը

Դիմելով ժողովրդին` նա ցույց է տալիս, որ պատրաստ է լսել նրանցից յուրաքանչյուրին և հաշվի առնել նրանց կարծիքները։

Կարգախոսներ

Այս օրերի ընթացքում թատերականացված կարգախոսները, ժեստերը ոչ միայն ցրում են մթնոլորտը, այլև միավորում մարդկանց։ Հայկական շարժման մեջ, Մելքոնյանի խոսքով, ոչ միայն հայկական քաղաքական պատմությունից վերցված խորհրդանիշներ կային, այլև այլ մշակույթներից փոխառած։

«Շատ էին ֆուտբոլային խորհրդանիշերը` իսլանդական ֆուտբոլի երկրպագուների ծափեր, ինչը միավորում և տաքացնում էր լսարանին, ազարտ մտցնում։ Հաջողված էին բառախաղի նմանվող կարգախոսները` «քայլ» շախմատային տերմինը, որը ասոցացվում է նախկին նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի հետ», — ասաց Մելքոնյանը։

Բոլորն ամբողջ օրը լսում էին «Մերժի՛ր Սերժին» արտահայտությունը, նույնիսկ փոքրիկներն էին բակերում գոռում այդ արտահայտությունը` առանց իմաստը հասկանալու։ Սակայն կարգախոսը հիշվող էր, այդ պատճառով էլ` հաջողված։

Митинг на площади Республики (29 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ես պատրաստ եմ վարչապետ դառնալ. ապրիլի 29–ի հանրահավաքը լուսանկարներում

Շարժման ընթացքում կարգախոսներ էին հնչում նաև այլ բողոքի ակցիաներից` «Մենք ենք տերը մեր երկրի» (Էլեկտրիկ Երևան — խմբ.) և այլն։ Մելքոնյանն ընդգծեց, որ այս ակցիայում երկիրը բողոքի ցույցերի շարունակություն և վերջին տարիներին կուտակված ներուժի համախմբում տեսավ։

Թավշյա հեղափոխություն

Առաջին հայացքից «թավշյա» բառն այդքան էլ չի սազում հեղափոխությանը և նույնիսկ գուցե դուրս է մնում հայեցակարգից։ «Մի կողմից «թավիշը» «վերնախավային» գործվածք է, իսկ «հեղափոխությունը» ժողովրդական է։ Բայց «թավշյա հեղափոխություն» արտահայտությունը կիրառվեց որպես խաղաղ, փափուկ, առանց արյուն թափելու` հղում անցյալ դարի իրադարձություններին` թավշյա խաղաղության կամ Չեխիայի և Սլովակիայի բաժանմանը», — ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` իր դերը խաղաց նաև այն, որ Փաշինյանը մի քանի լեզվի է տիրապետում, ինչը հավասարազորություն, հավասարակշռություն և արևմտամետ կամ ռուսամետ լինելու բացակայություն էր ցուցադրում։

Հիմա աշխարհը շունչը պահած հետևում է Հայաստանում ընթացող իրադարձություններին և կանխատեսումներ անում` Փաշինյանը ՀՀ վարչապետ կդառնա՞, թե՞ ոչ։

Լրահոս
0