00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:47
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:48
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:50
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:51
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանին ընտրություններ են պետք. նրա սոցիալական աջակցությունը նվազելու է

© Sputnik / Aram NersesyanШествие оппозиции во главе с Николом Пашиняном по улице Григора Лусаворича (2 мая 2018). Еревaн
Шествие оппозиции во главе с Николом Пашиняном по улице Григора Лусаворича (2 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փողոցի ճնշումը նվազելու է, և բողոքի շարժման առաջնորդը փորձելու է այն օգտագործել մինչև ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը, կարծում է քաղաքագետը։

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ձգտում է հնարավորինս արագ ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ նրա լայնածավալ սոցիալական աջակցությունը նվազելու է, այսօր լրագրողներին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նրա խոսքով` եթե ՀՀԿ-ն քվեարկի այնպես, ինչպես խոստացել է, ապա Փաշինյանը վարչապետ կդառնա, բայց խորհրդարանում կշարունակի մեծամասնություն կազմել ՀՀԿ-ն։ Բայց անգամ դա կարող է ամենամեծ խնդիրը չլինել, ամենակարևոր հարցը լինելու է սեփական խոշոր խմբակցության բացակայությունը։

Специальное заседание парламента по выборам нового премьер-министра Армении (1 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀԿ–ականները Նիկոլ Փաշինյանի հետ առևտուր են անելու յուրաքանչյուր քվեի համար. փորձագետներ

«Նա օգտվելու է մյուս խմբակցությունների ձայներից, հիմնականում «Ծառուկյան» խմբակցության, ՀՅԴ-ի և որոշ հանրապետականների, որոնց ՀՀԿ-ն թույլ կտա քվեարկել Փաշինյանի օգտին», — ասաց Իսկանդարյանը։

Ակնհայտ է, որ նոր ընտրություններ պետք են, որոնց անցկացումը միանգամայն հավանական է։ Այլապես Փաշինյանը ստիպված կլինի դիմել և՛ դաշնակցականների, և՛ «Ծառուկյան» դաշինքի օգնությանը և որոշակի պայմանավորվածությունների գնալ նրանց հետ։

Նոր ընտրությունների անցկացման համար Փաշինյանն, ամենայն հավանականությամբ, պետք է փոխի Ընտրական օրենսգիրքը։ Իսկ դրա համար էլ պետք է համոզի խորհրդարանին։

Միևնույն ժամանակ փողոցի ճնշումը մշտական լինել չի կարող։

«Փաշինյանը ռեսուրսներ ունի։ Այլ հարց է, որ այդ գործողությունները պետք է արագ կատարվեն, քանի դեռ այդ ռեսուրսը (մեծ ճանաչումը) չի փոքրացել այնքան, որ դադարի գործել։ Իսկ լայն սոցիալական աջակցությունն անպայման կփոքրանա», — ասաց Իսկանդարյանը։

Այդ գործընթացի ընթացքում, նրա խոսքով, կադրային սով է առաջանալու, քանի որ Փաշինյանի պահեստայինների նստարանը չափազանց կարճ է։ Ըստ Իսկանդարյանի` ընդդիմադիր գործչի կողքին կանգնած էին մարդիկ, որոնք կարող էին ցույցեր կազմակերպել, բայց հասկանալի չէ, թե ինչպես են կառավարելու։

Նիկոլ Փաշինյանին ընտրելու 2–րդ «փուլ». ուժերի դասավորություն - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանին ընտրելու 2–րդ «փուլ». ուժերի դասավորություն

Այդ պայմաններում, նրա կարծիքով, իշխանությունում քիչ թե շատ պատահական մարդիկ են հայտնվելու, քանի որ Փաշինյանը չունի ստվերային կաբինետ, մասնագետների կազմակերպված խումբ։

Չինովնիկների ստորին և միջին շերտը չի փոխվի, բայց ղեկավար պաշտոններում եղած մարդկանց փոխելու համար շատ մարդիկ են պետք։ Հին իշխանությունից մարդիկ կգան, ընկերների ընկերներ, Փաշինյանի մտերիմ շրջանի հին ու նոր ծանոթներ։

«Այժմ բանակցություններ են ընթանում, պաշտոններ, առավելություններ ստանալու փորձ։ Կլինեն նրանք, ովքեր ժամանակին են անցել նրա կողմ, ովքեր նրա կողքին են եղել վաղուց կամ բողոքի շարժման ընթացքում», — ասաց Իսկանդարյանը։

Նրա խոսքով` իշխանափոխությունից հետո հնարավոր կլինի խոսել նաև վերնախավի աստիճանաբար փոփոխման մասին։

Մյուս կողմից` բարդ հարց է, թե ինչպես է իրագործվելու օլիգարխների դեմ պայքարը, երբ Փաշինյանին անհրաժեշտ է «Ծառուկյան» դաշինքի պատգամավորների աջակցությունը։

Լրահոս
0