14:33 20 հուլիսի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.48
  • GBP596.79
  • EUR535.52
  • RUB7.56
Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ խմբացության հետ հանդիպման ժամանակ

Փորձագետը Փաշինյանին խորհուրդ է տալիս արմատական փոփոխություններ չանել

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (804)
42901

Առանձին պաշտոնյաներին իրենց պաշտոններում թողնելու դեպքում հնարավոր կլինի ապահովել նախարարների կաբինետի անխափան աշխատանքը մինչև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ և մեղմացնել իշխանափոխության հնարավոր բացասական հետևանքները։

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի — Sputnik. ՀՀ նոր կառավարության ձևավորման ժամանակ պետք է որոշ մարդկանց թողնել իրենց պաշտոններում, հատկապես առաջին էշելոնից` փոխվարչապետներ, որոշ նախարարներ և նրանց տեղակալներ, Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Նա կարծում է, որ այդ դեպքում հնարավոր կլինի ապահովել նախարարների կաբինետի անխափան աշխատանքը մինչև ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ և մեղմացնել իշխանափոխության հնարավոր բացասական հետևանքները։

Քաղաքագետն ընդգծում է` եթե գերատեսչությունների որոշ ղեկավարներ պահպանեն իրենց պաշտոնները, կնշանակի, որ երկրում քաղաքական փոփոխություններն իսկապես «թավշյա» բնույթ են կրում, և նոր իշխանությունը մտադիր չէ կոտրել պետական ապարատը և զանգվածային կադրային զտումներ իրականացնել։

Կառավարության որոշ պաշտոնյաներ արդեն հայտնել են, որ պատրաստ են աշխատել նախարարների նոր կաբինետի հետ։ Մասնավորապես, նման հայտարարություն է արել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը։

Բոզոյանի խոսքով` փոխնախարարների մեծ մասը, այդ թվում նաև Շավարշ Քոչարյանը, կարող են մնալ իրենց պաշտոններում։

Քոչարյանը լավ մասնագետ է, հասարակության շրջանում հեղինակություն է վայելում, ժամանակին ընդդիմություն է եղել։ Փորձագետը համոզված է, որ նման կադրերից հրաժարվելը սխալ է. այդ մարդիկ կարող են ներկայացնել նոր Հայաստանը։

«Ընդհանրապես «թավշյա» հեղափոխությունը շատ արագ ու անսպասելի տեղի ունեցավ` ընդամենը մեկ ամսում, և հասկանալի է, որ հնարավոր չէր այդքան կարճ ժամանակահատվածում կադրեր նախապատրաստել։ Նոր իշխանության խնդիրը կադրային նախկին թիմից պրոֆեսիոնալ և չհեղինակազրկված մարդկանց գտնելն ու ընտրելն է», — կարծում է մեր զրուցակիցը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ-ն մայիսի 8-ին վարչապետ ընտրեց բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին։ Նոր վարչապետը բազմաթիվ անգամ հայտարարել էր, որ մտադիր չէ կադրային զտումներ իրականացնել և ձգտում է ազգային համաձայնության կառավարություն ստեղծել։

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (804)

Ըստ թեմայի

Ցանկացած ադեկվատ քաղաքական ուժ գիտակցում է ՌԴ–ի հետ հարաբերությունների կարևորությունը
Փաշինյանին պատրաստ է օգնել ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը
Նիկոլ Փաշինյանը գոհ է հայկական բանակից
Առանց Արցախի բանակցությունների ձևաչափը չի կարող ամբողջական համարվել. Փաշինյան

Գլխավոր թեմաներ