00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը խստացնում է արցախյան դիրքորոշումը, իսկ ժամանակը Բաքվի օգտին չէ. փորձագետ

© Sputnik / Aram NersesyanПремьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт
Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян и Президент Арцаха Бако Саакян на параде Победы в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի տնտեսական և ժողովրդագրական խնդիրներն Ադրբեջանին ոչ մի սանտիմետր չեն մոտեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա համար շահավետ պայմանների։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. ՀՀ նորընտիր վարչապետի` ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հնչեցրած դիրքորոշումը նշանակում է, որ պաշտոնական Երևանը վերանայում է այն մոտեցումները, որոնք ամրագրված էին դեռևս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (այն է` Լեռնային Ղարաբաղի փոխարեն բանակցությունները վարում է Հայաստանը)։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

г. Баку - Sputnik Արմենիա
Պաշտոնական Բաքվի կոչը Հայաստանի նոր ղեկավարությանը

Հայաստանի կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղը պետք է անմիջական մասնակցություն ունենա բանակցային գործընթացում` հասկացնելով, որ հակառակ դեպքում այդ բանակցություններն իմաստազրկվում են։ Բաքուն արդեն արձագանքել է այդ հայտարարությանը, մի կողմից «առողջ քաղաքականության» կոչ անելով հայկական իշխանություններին, մյուս կողմից` պատրաստակամություն հայտնելով հետագայում ևս բանակցություններ վարել։

Հակոբյանի խոսքով` բանակցությունների 10-15 տարիների ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փաստորեն փակուղում են հայտնվել, քանի որ այդ բանակցությունների արդյունքում մշակած փաստաթուղթը, որը կոչվում է «Մադրիդյան սկզբունքներ», չի արտացոլում ո՛չ Երևանի, ո՛չ էլ Բաքվի սպասումներն ու հույսերը։ Արդյունքում կուտակված հակասությունները 2016 թվականի ապրիլյան քառօրյայի հանգեցրին։

Պատերազմը ցույց տվեց, որ մինչ այդ անցած բանակցային ճանապարհը որևէ նշանակություն չունի հակամարտող կողմերի համար, և հիմնական լուծումը շարունակում է ուժային հարթությունում մնալ։ Համենայնդեպս, Ադրբեջանը երբեք չի բացառել և չի բացառում ուժային տարբերակը։

«Այն, ինչ այսօր ասում է նոր վարչապետը, մի բան է նշանակում` Երևանը խստացնում է իր դիրքորոշումը։ Կարծում եմ, որ մինչ այդ գոյություն ունեցող բանակցային պայմանները խմբագրվելու են», — ասում է Հակոբյանը։

Փաշինյանի հռետորաբանությունը մի կողմից կարող է որակական փոփոխություններ մտցնել տարածաշրջանային իրավիճակի և ուժերի դասավորվածության մեջ, մյուս կողմից` նրան որոշակի ներքաղաքական դիվիդենդներ բերել։ Հակոբյանը հիշեցնում է, որ դեռ բոլորովին վերջերս Փաշինյանի հասցեին մեղադրանքներ և հանդիմանություն էր հնչում ղարաբաղյան հարցի վերաբերյալ պարտվողական դիրքորոշման համար։ Ի պատասխան վարչապետը Ստեփանակերտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ փորձեց ցրել բոլոր այդ կասկածներն ու մտավախությունները։

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна в Арцахе (9 мая 2018). Степанакерт - Sputnik Արմենիա
Փոխզիջման մասին կարելի է խոսել, եթե Բաքուն ճանաչի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը

Ինչ վերաբերում է Բաքվի արձագանքին, ապա քաղտեխնոլոգն այն բավական բնական է համարում, քանի որ այն, ինչ ասում էր Փաշինյանը Ստեփանակերտում, նա բազմիցս հնչեցրել է նաև հանրահավաքների ժամանակ։ Միևնույն ժամանակ Ադրբեջանը փորձում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ուշադրությունը հրավիրել Փաշինյանի հռետորաբանությանը` համարելով, որ Երևանը վերանայում է բանակցությունների տրամաբանությունը և, հնարավոր է, այս ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Հակոբյանը կարծում է նաև, որ հայկական կողմը որոշակի նախապայմաններ է առաջ քաշում բանակցություններում, երբ ասում է, որ բանակցություններ չի վարելու առանց Ստեփանակերտի մասնակցության։

Հակոբյանը նաև ուշադրություն է դարձնում Ադրբեջանի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, թե խնդրի լուծումն ու տարածաշրջանային համագործակցության համար հնարավորությունների ստեղծումը ավելի շատ հայ ժողովրդին է անհրաժեշտ։ Փորձագետի խոսքով` Բաքուն ակնարկում է որ ժամանակն աշխատում է հօգուտ Ադրբեջանի, և խնդրի լուծման ձգձգումը միայն վնաս է հասցնում Հայաստանի տնտեսական և ժողովրդագրական ներուժին։ Հակոբյանի կարծիքով, մասամբ դա այդպես է, սակայն պրակտիկան ցույց է տալիս, որ այս տարիների ընթացքում Հայաստանի տնտեսական և ժողովրդագրական խնդիրները ոչ մի սանտիմետր Ադրբեջանին չեն մոտեցրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նրա համար շահավետ պայմանների։

Լրահոս
0