17:44 22 մայիսի 2018
Ուղիղ եթեր
Բուշեր

Ուզում են ամրապնդել Հայաստանի հետ ընկերությունը. իրանցիները չեն վախենում պատժամիջոցներից

© Sputnik / Валерий Мельников
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
150 0 0

Հայաստանի և Իրանի միջև կան ստորագրված համաձայնագրեր, որոնք չի կարելի խզել և որոնց պետք է հետևել։

ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի — Sputnik. Բուշեր ԱԷԿ-ում շինարարությունը չպետք է կանգ առնի։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության տնօրեն Մոհամմեդ Ահմադիանը Սոչիում Ատոմէքսպո-2018 միջազգային էներգետիկ համաժողովի կուլուարներում։

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկիրը դուրս է գալիս Իրանի հետ միջուկային համաձայնագրից։ Եվրոպացի ներդրողների շրջանում մտավախություններ են առաջացրել Թեհրանի հետ ներդրումային նախագծերը սառեցնելու հարցում (այդ թվում` էներգետիկայի ոլորտում)։ Համաժողովում «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը, մեկնաբանելով իրավիճակը, հույս հայտնեց, որ քաղաքական իրադրությունը չի առնչվի խաղաղ ատոմին։

Ահմադիանը նշեց, որ նախագիծը դադարեցնելու համար պատճառներ չկան։ «Նպատակահարմար չէ դադարեցնել նման նախագիծը` ելնելով քաղաքական պատճառներից։ Դա առևտրային նախագիծ է, և հուսանք, որ կշարունակվի ստորագրված պայմանագրերին համապատասխան», — ասաց նա։

Ատոմակայանի գործող առաջին էներգաբլոկի անվտանգության դիտարկմանը մասնակցում են նաև հայ մասնագետները։

«Մենք համագործակցում ենք մեր հայ ընկերների և գործընկերների հետ, հատկապես կայանի անվտանգ շահագործման ոլորտում։ Հուսանք, որ ապագայում մեր համագործակցությունը կընդլայնվի», — հայտարարեց Ահմադիանը։

Բուշեր ԱԷԿ-ն արդյունաբերական ռեժիմում աշխատել է 2013թ-ին։ Այնուհետև սկսվել է երկրորդ էներգաբլոկի շինարարությունը, և երրորդը կառուցելու պայմանագիր է կնքվել։

Գլխավոր թեմաներ