00:50 21 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.10
  • GBP615.42
  • EUR551.12
  • RUB7.20
Վաղարշակ Հարությունյան

Հայաստանը կորցրել է Արծվաշենը, ուրեմն հակամարտության կողմ է. պաշտպանության նախկին նախարար

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
39720

Հայաստանն ու Ադրբեջանը զինված դիմակայություն վիճակում են, ինչն արդեն իսկ նշանակում է, որ Հայաստանը հակամարտության կողմ է։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի — Sputnik. Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է, քանի որ Ադրբեջանը զավթել է Հայաստանի տարածքները և արգելափակում է երկրի կոմունիկացիաները, Sputnik Արմենիային ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։

«Հակամարտություն ասելով հասկանում ենք զինված դիմակայություն, Հայաստանն Ադրբեջանի հետ հենց այդպիսի իրավիճակում է։ Հայաստանը կորցրել է իր տարածքը` Արծվաշենը, Ադրբեջանը փակում է մեր կոմունիկացիաները։ Ըստ էության, Հայաստանը հակամարտության կողմ է», — ասաց Հարությունյանը։

Մյուս կողմից` արդեն խոսվել է, որ Հայաստանը համապատասխան փաստաթղթերում հակամարտության կողմ է նշվում։

Կարևոր հանգամանք ևս` հրադադարի մասին եռակողմ համաձայնագիրը նույնպես Հայաստանն է ստորագրվել։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտում ելույթ ունենալիս հայտարարեց, որ Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կողմ է։ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ նման հայտարարությունը «կարող է վտանգավոր լինել»։

Դրան հետևեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որում նա աջակցում էր Փաշինյանին։

1992-1996 թվականներին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը։

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ երեկ հայտարարեց, որ Հայաստանը հակամարտության մեջ ներքաշված կողմ է։

Գլխավոր թեմաներ