07:27 15 օգոստոսի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.03
  • GBP617.31
  • EUR550.85
  • RUB7.23
Զոհրաբ Մնացականյան

Նախարարն Արցախում սպանված զինծառայողի մասին խոսել է Մինսկի խմբի անդամների հետ

© Photo: official site of the Prime minister of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Արցախում տիրող իրավիճակը (18)
13410

Մնացականյանը շեշտել է, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին։

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունիսի 12-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին, Էնդրյու Շոֆերին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։

«Անդրադառնալով հունիսի 10-ին շփման գծում Ադրբեջանի կողմից Արցախի ՊԲ զինծառայողի սպանությանը՝ նախարար Մնացականյանը շեշտեց, որ նման սադրանքներով ադրբեջանական կողմը լրջորեն կասկածի տակ է դնում իր հանձնառությունը խաղաղ գործընթացին»,- նշված է հաղորդագրության մեջ։

Արժևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաքելությունը՝ նախարար Մնացականյանը կարևորել է այցը` ընդգծելով, որ այն հնարավորություն է ընձեռում անմիջական առաջին շփումը հաստատել Հայաստանում նոր կառավարության ձևավորումից հետո։ Նախարարը վերահաստատել է Հայաստանի մոտեցումները և դիրքորոշումը կարգավորման գործընթացում՝ շեշտելով, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Համանախագահները ՀՀ ԱԳ նախարարին ներկայացրել են հիմնահարցի հանգուցալուծման ջանքերում իրենց փորձառությունն ու մոտեցումները։

Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման շուրջ, անդրադարձել են բանակցային գործընթացի առաջմղման հնարավորություններին՝ այս համատեքստում կարևորելով խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը։

Քննարկվել են եռանախագահների ձևաչափում իրականացվելիք հետագա քայլերը։

թեմա:
Արցախում տիրող իրավիճակը (18)
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Արցախ, Հայաստան

Գլխավոր թեմաներ