00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանն ու Ծառուկյանը մի ձեռքով միմյանց դեմ են պայքարում, մյուսով` ՀՀԿ–ի

© Photo : official site of Gagik TsarukyanВстреча лидеров фракций "Елк" и "Царукян" Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница "Marriott Armenia", Ереван
Встреча лидеров фракций Елк и Царукян Никола Пашиняна и Гагика Царукяна (2 мая 2018). Гостиница Marriott Armenia, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում արդեն մեկնարկել է նախընտրական գործընթացը, սակայն Փաշինյանին ու Ծառուկյանին դեռ միավորում է ՀՀԿ–ի դեմ են պայքարը։

ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի –Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բաց առճակատման չեն գնա, քանի դեռ ՀՀԿ–ն վերջնականապես չի կորցրել իր ազդեցությունը, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը սուր քննադատության էր ենթարկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողությունները, որի կառավարությունը բարեգործության մասին օրինագիծ էր նախապատրաստել` չքննարկելով այն «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, ով «իրականացնում է երկրի բարեգործության 95%–ը»։

Помощь беженцам из Сирии в Армении в рамках благотворительной акции Ты не один - Sputnik Արմենիա
Մուրաբա, տուկի թել. ի՞նչ դեմք ունի հայկական բարեգործությունն առանց բարեգթության դիմակի

Սակայն հունիսի 21-ին ԱԺ–ն միաձայն ընդունեց օրինագիծը։

«Բոլորս հասկանում ենք, որ ապագա խորհրդարանում հիմնական մրցակիցները լինելու են Փաշինյանի և Ծառուկյանի թիմերը։ Հասկանալի է, որ այժմ գերիշխում է Փաշինյանը, և նա փորձում է նվազեցնել Ծառուկյանի հավանական ազդեցությունը, բարեգործության մասին օրինագիծն էլ հենց դրան է ուղղված», – ասաց Բոզոյանը։

Նրա խոսքով` հասկանալի պատճառներով Փաշինյանն ու Ծառուկյանը չեն անցնի «ռուբիկոնը», բայց նրանք արդեն իսկ մրցակիցներ են։ Օրինագծի հարցում երկու ուժերի փոխզիջումները սպասելի էին, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու։

Երկու կողմն էլ, քաղաքագետի խոսքով, օբյեկտիվորեն պատրաստ չեն բացեիբաց հակազդելու միմյանց։ Բանն այն է, որ Հանրապետական կուսակցությունը դեռևս շատ ուժեղ է և վտանգավոր, ինչպես մեկի, այնպես էլ մյուսի համար:

«Քանի դեռ համակարգը մինչև վերջ չի վերացվել, երկու այդ ուժերն էլ ռիսկի չեն դիմի միմյանց դեմ դուրս գալու։ Միևնույն ժամանակ նախընտրական գործընթացն արդեն իսկ սկսվել է։ Մի կողմից` նրանք մրցելու են միմյանց հետ, մյուս կողմից` պայքարելու ՀՀԿ-ի դեմ, որը տեղի մակարդակով դեռ մեծ ազդեցություն ունի։ Այն պետություն էր պետության մեջ», – նշեց Բոզոյանը։

Այդ համակարգի դեմ պայքարելը շատ դժվար է։ ՀՀԿ–ն հիմա իշխանություն չէ, սակայն նրա ազդեցությունը մնում է և դժվար է ասել, թե որքան ձայն նրանք կբերեն ընտրություններին։

Օրինագիծը խորհրդարանում ներկայացնելիս` ՀՀ արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը հայտարարեց, որ այն նախատեսում է կառավարական մարմին ստեղծել, որը կզբաղվի բարեգործական ծրագրերի դասակարգմամբ։

Մարմինը զբաղվելու է միայն այն ծրագրերով, որոնցում բարեգործը կցանկանա ստանալ օրենքով նախատեսված արտոնություններն ու խրախուսանքները։ Մյուս դեպքերում մարմինը չի միջամտի։

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ համապատասխան քննարկումներից հետո կոմպրոմիս է ձեռք բերվել։

Լրահոս
0