00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Յուրաքանչյուր բառը կրակոց է». ՀՀ դեսպանատունը` Ադրբեջանում Սավելևի հայտարարության մասին

© Sputnik / Asatur YesayantsПосольство Армении в России
Посольство Армении в России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը մեկնաբանել է Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունը, որը նա արել է Ադրբեջան կատարած այցի ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի — Sputnik. Ռուս պատգամավոր Դմիտրի Սավելևի հայտարարությունը սպառնում է ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորմանը, նշված է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան հաղորդագրությունում։

Пресс-секретарь НК Роснефть Михаил Леонтьев - Sputnik Արմենիա
Շատ ցավոտ էր. Զոհրաբ Մնացականյանը մեկնաբանել է Լեոնտևի հետ կապված միջադեպը

Ավելի վաղ Սավելևը «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» համաժողովի շրջանակում հակամարտության գոտի կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը և հարակից «Հայաստանի բռնազավթած» շրջանները պետք է առանց նախապայմանների հանձնվեն Ադրբեջանին։

Դեսպանատան հաղորդագրությունում նշվում է, որ ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Ռուսաստան-Ադրբեջան» բարեկամության միջխորհրդարանական խմբի նախագահ Դմիտրի Սավելևի հայտարարություններն արցախյան հակամարտության մասին սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում տարբեր քննարկումների առիթ են դարձել։ Դրա հետ կապված` դեսպանատունն ուշադրություն է դարձնում մի շարք հարցերի։

«Ռուս պատգամավորի հայտարարություններն անհնար է անուշադրության մատնել կամ հերթական պոպուլիստական ելույթ համարել, հատկապես ստեղծված իրավիճակում, երբ մեր տարածաշրջանում երերուն խաղաղության պահպանումն այդքան կարևոր է», — ասվում է հաղորդագրությունում։

Դեսպանատանը կարծում են, որ ռուս պատգամավորի խոսքերը չեն կարող ընկալվել որոշակի զսպվածությամբ` հաշվի առնելով Ադրբեջանի ռազմատենչ հռետորությունը և սադրանքները շփման գծում, որոնց հետևանքով առաջնագծում շարունակում են մահանալ երիտասարդ զինծառայողներ։

Հաղորդագրությունում նշվում է, որ «այդ արտահայտություններում ակնհայտ է դառնում նաև հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բազմամյա և բազմակողմանի ջանքերի անտեսումը, որոնք, մասնավորապես գործադրել է ռուսական կողմը` ի դեմս բարձրագույն ղեկավարության»։

«Լավ կլիներ` պատգամավորը հասկանար, որ մեր փխրուն աշխարհում յուրաքանչյուր բառը կրակոց է, որը կարող է կրկնապատկել իրավիճակի վտանգը` սպառնալով հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարծում ենք, որ դրա հետ կհամաձայնեն ռուս խորհրդարանականները, մասնավորապես, հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի ներկայացուցիչները, որոնք ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում իրենց հայտարարություններում միշտ հաշվի են առել մեր տարածաշրջանում կայունություն և խաղաղություն պահպանելու կարևորությունը», — նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բաքվում անցկացվել էր «Ադրբեջանը Հարավային Կովկասում Ռուսաստանի միակ դաշնակիցն է» խորագրով համաժողով։ Ռուսական կողմից մասնակցել էին «Միջազգային Եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը, լրագրող Մաքսիմ Շևչենկոն և ռազմական վերլուծաբան Իգոր Կորոտչենկոն։ Նշված անձինք հանդես էին եկել Արցախյան հակամարտության կարգավորման հետ կապված մի շարք հակահայկական հայտարարություններով։ Այնուհետև ռուսական պատվիրակությունն այցելել էր Արցախի հետ շփման գիծ` Ջոջուղ Մարջանլի գյուղ, բարձրացել Լելե Թեփե բարձունք, որն Ադրբեջանի վերահսկողություն տակ է անցել 2016 թվականի քառօրյայից հետո։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ռուս-ադրբեջանական կլոր սեղանի անցկացումն ու առանձին փորձագետների ւ հասարակական գործիչների ելույթներն անվանել է լավ մտածված բեմադրություն։

Լրահոս
0