03:30 10 ապրիլի 2020
Ուղիղ եթեր
  • USD493.10
  • GBP612.97
  • EUR536.59
  • RUB6.66
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
23200

Երևանի ավագանու նոր ընտրություններ կլինեն:

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik.  Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը  պաշտոնապես հայտարարում է, որ Երևանի քաղաքապետի որևէ թեկնածություն չի առաջադրի հուլիսի 16-ին կայանալիք ընտրությանը. ավելին խմբակցությունը չի մասնակցի Ավագանու համապատասխան նիստին։

«Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»։

Հիշեցնենք, որ թեկնածու չի առաջադրելու նաև մայրաքաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունը։ Մինչ այս պահը թեկնածու առաջադրելու մասին հայտարարել էր միայն «Երկիր ծիրանին»

թեգերը:
Տարոն Մարգարյան

Գլխավոր թեմաներ