22:17 18 օգոստոսի 2019
Ուղիղ եթեր
  • USD475.92
  • GBP578.43
  • EUR527.46
  • RUB7.22
Էդմոն Մարուքյան

Մարուքյանի կուսակցությունը կմասնակցի ավագանու ընտրությանը` Փաշինյանի հետ, թե առանց նրա

© Facebook/ Edmon Marukyan
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
173 0 0

«Լուսավոր Հայաստանը» որոշել է մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Մնում է որոշել` ինչ ձևաչափով:

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ինչ ձևաչափով «Ելքը» կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, առայժմ անհայտ է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով` դաշինքում այդ հարցն առայժմ չի քննարկվել, բայց կքննարկվի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում:

«Նախ կսպասենք, մինչև կառավարությունը որոշում կայացնի, հետո կմտածենք ինչպես մասնակցել»,- ասաց Մարուքյանը:

Նա ավելացրեց, որ իր համար ընդունելի կլինեն երկու որոշումներն էլ` թե՛ դաշինքով և թե՛ առանձին կուսակցություններով ընտրությունների մասնակցելու տարբերակը:

«Ինձ համար նախընտրելի է, որ ներկայիս ֆորմատը պահպանվի: Բայց եթե չլինի ընդհանուր մասնակցություն, ապա մենք հանդես կգանք առանձին` մեր կուսակցությամբ»,- ասաց Մարուքյանը`միաժամանակ հայտարարելով, որ անկախ ձևաչափից «Լուսավոր Հայաստանը» Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին կմասնակցի:

Հիշեցնենք` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո ավագանիում ներկայացված ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները որոշեցին քաղաքապետի թեկնածու չառաջադրել, այլ գնալ արտահերթ ընտրությունների ճանապարհով: Հուլիսի 16-ին ավագանու նիստը չկայացավ քվորումի բացակայության պատճառով: Ըստ Երևանի մասին օրենքի` ՀՀ կառավարությունն այս պարագայում պետք է որոշում կայացնի ցրել ավագանին ու նշանակել արտահերթ ընտրություններ` որոշում կայացնելու պահից 30-40 օրվա ընթացքում:

Ըստ թեմայի

Ազարյան. «Քաղաքապետի թեկնածու առաջադրելն իմաստ չունի»
«Ելքը» բոյկոտում է քաղաքապետի ընտրությունը
թեգերը:
Հայաստան

Գլխավոր թեմաներ