00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հակակոռուպցիոն պայքարը գեներալներին սանձելու լծակ է իշխանությունների համար

© Sputnik / Asatur YesayantsВооруженные силы РА
Вооруженные силы РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայկական բանակի հրամանատարական կազմը սերտորեն կապված է նախկին իշխանությունների հետ, իսկ Հայաստանի նոր ղեկավարությունը նրանց փոխարինելու համար մարդ չունի, այդ պատճառով ճնշելու լծակներ են հարկավոր։

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Հայկական  բանակի աղմկահարույց բացահայտումներն օգտագործվում են ոչ միայն կոռուպցիայի մակարդակն իջեցնելու համար, այլև Զինված ուժերի` նախկին իշխանության հետ սերտորեն կապված  ղեկավարների դեմ քաղաքական պայքարի համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը։

Арестованный в наручниках - Sputnik Արմենիա
Զորամասի ավտոծառայության պետը կալանավորվել է ավտոպահեստամասերը վաճառելու մեղադրանքով

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ նոր իշխանության գալու պես Հայաստանի իրավապահ մարմինները պարբերաբար հայտնում են զորամասերում արված տարբեր կոռուպցիոն բացահայտումների մասին, այդ թվում` բարձրաստիճան սպաներին մասնակցությամբ։ ԱԱԾ–ի բացահայտած վերջին կոռուպցիոն սխեմայի մեջ ներառված են եղել ՀՀ մի խումբ քաղաքացիներ, այդ թվում բարձրաստիճան անձիք, բժիշկներ, զինկոմիսարիատի աշխատակիցներ։

Հուլիսի 17–ին «Հրապարակ» թերթում տեղեկություն էր հայտնվել, որ բանակի բարձրաստիճան պաշտոնյաները դժգոհ են ներկայիս իշխանությունների քաղաքականությունից։ Պարբերականի զրուցակցի (նրան ներկայացնում են որպես ԶՈւ–ում բարձրաստիճան պաշտոնյա) պնդմամբ` խոսքը ոչ թե կոռուպցիայի դեմ բուն պայքարի մասին է, այլ «բոլորին հանցագործի պես են նայելու» մտայնության։

Հարությունովը նշում է, որ բանակը շատ մեծ կառույց է, որի գործունեությունը բազում  կոռուպցիոն ռիսկեր ունի։

Նրա խոսքով` այնտեղ միշտ չարաշահումների տեղ կա ու անհնար է 100%–ով վերացնել կոռուպցիան։ Տարբեր երկրների զինված ուժերում պարբերաբար կոռուպցիոն սկանդալներ են լինում։ Միաժամանակ` որքան բարձ է կոռուպցիայի մակարդակը, այնքան ցածր է մարտունակությունը։

Площадь Республики (22 апреля 2018). Ереван - Sputnik Արմենիա
Ոստիկանության զորքերի զորամասի հրամանատարը յուրացրել է աշխատակիցների պարգևավճարները

«Ես կասկածի տակ չեմ դնում կոռուպցիայի դեմ պայքարելու ձգտումը, սակայն շատ հստակ քաղաքական պատվեր կա։ Կոռուպցիոն բացահայտումները որոշակի քաղաքական գործառույթ ունեն», – ասաց Հարությունովը։

Բանակի դեպքում մեծ դերակատարություն ունի նոր վարչակազմի ու ավելի լայն` նոր վերնախավի և բանակի ղեկավարության ձևավորված փոխհարաբերությունների  խնդիրը։

Բանակն ու նրա բարձրագույն հրամանատարական կազմը մինչ «թավշյա հեղափոխությունը» փակ կորպորացիա էր, որը սերտորեն կապված էր նախկին իշխանությունների հետ։ Մնացած բոլոր ոլորտներում նոր իշխանություններն ունեն թեկուզ և փոքր, բայց կադրային ռեսուրս։

«Զինված ուժերում նրանք այդպիսի մարդիկ չունեն։ Նրանք ստիպված են աշխատել ձևավորված խմբավորման հետ, որը երկար տարիներ ղեկավարել է բանակը։ Եվ դա առանձին խնդիր է, որը ապագայում էլ է առաջանալու», – ասաց Հարությունովը։

Դա վերաբերվում է նույնիսկ պաշտպանության նախարարի նշանակմանը. ընտրվել է մի մարդ, որը տարիներ շարունակ աշխատել է այդ ոլորտում։ Նոր իշխանությունները քաղաքական ընդդիմություն էին, բնականաբար, բանակի հետ կապված մարդիկ գրեթե չունեն։

Первый день летнего призыва 2018 - Sputnik Արմենիա
ՊՆ–ն ուսումնասիրում է պաշտոնյաների ու գործարարների` բանակ չգնացած զավակների գործերը

Այսպիսով` բանակում հակակոռուպցիոն պայքարը, բացի այդ երևույթի ոչնչացումից, իշխանություններին նաև ԶՈւ հրամանատարական կազմի վրա ազդելու որոշակի լծակներ է տալիս։

Հարությունովը նշում է` արդեն գրանցվել են դեպքեր, երբ նոր իշխանությունների ու բանակի պաշտոնաթող ու հրամանատարական կազմի միջև որոշ տարաձայնություններ լինեն։

Նա օրինակ է բերում Գլխավոր շտաբի պետի նշանակումը,  որը կտրուկ բացասական արձագանք ստացավ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի կողմից։ Երկրորդ դրվագը կապված է ռազմական տեսուչի տեղակալի հետ։

Փորձագետի խոսքով, Զինված ուժերի պարագայում այս գործիքը դեռ արդիական կմնա։ Այստեղ կրկնակի արդյունք կլինի`կոռուպցիայի մակարդակի իջեցում ու քաղաքական ազդեցություն։

Ամբողջ գործընթացը մեկ ուրիշ մեծ խնդրի մի մաս է. նոր իշխանությունները փորձում են նոր վերնախավ ստեղծել ու բախվում են հնի դիմադրությանը։

«Նոր իշխանությունները ժողովրդի մեծ աջակցությունն են վայելում, սակայն բյուրոկրատական ապարատի վրա ազդելու փոքր պաշար ունեն։ Ստացվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն ու բացահայտումների շարքը պայքարի կարևոր գործիք է»,  –նշեց Հարությունովը։

Հարությունովի խոսքով` մինչ այժմ սա նոր իշխանությունների` բյուրոկրատական ապարատի վրա ազդելու շատ կարևոր, եթե ոչ գլխավոր գործիքն է եղել։ Ու այն դեռ արդիական է մնալու։

Լրահոս
0