13:06 20 նոյեմբերի 2019
Ուղիղ եթեր
  • USD476.98
  • GBP617.88
  • EUR527.92
  • RUB7.49
ՀՀ ԶՈւ զինծառայողներ

Ադրբեջանի հերթական ֆեյքը կամ ինչպե՞ս է հայ «դիվերսանտը» կապի դուրս եկել Բաքվից

© Photo: official site of the MoD of RA
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
1200 0 0

Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են պնդել, որ գերի ընկած Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը դիվերսանտ է։ Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնք իբր ապացուցում են այդ փաստը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը բացահայտել է ֆեյքը, իսկ Sputnik Արմենիային հաջողվել է շփվել լուսանկարում պատկերված մարդու հետ։

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ադրբեջանական լրատվամիջոցները կեղծ նորություն են տարածել` փորձելով օգտատեր Վահան Ազիբեկյանի զինվորական համազգեստով լուսանկարը ներկայացնել որպես գերի ընկած «դիվերսանտ» Կարեն Ղազարյանինը։

Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը (ծնված 1984թ–ին) գերի է ընկել հուլիսի 15–ին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «հայկական դիվերսիոն ներխուժում է կանխել Ղազախի հատվածում և գերի է վերցվել «դիվերսիոն խմբի» անդամներից մեկին` 1984 թվականին ծնված Կարեն Ղազարյանին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղազարյանը զինվորական չէ, այլ սահմանամերձ գյուղի բնակիչ, որը տառապում է հոգեկան խնդիրներով։

Վահան Ազիբեկյանը, որին ադրբեջանական մամուլը ներկայացրել է որպես Ղազարյան, Facebook–ի իր էջում հրապարակել է մինվալ.ազ կայքի հղումը, որը տարածել է կեղծ նորությունը` գրելով. «Էլ ինչ ասենք նրանց»։

Sputnik Արմենիան կապվեց Ազիբեկյանի հետ, որը մի քանի փաստեր պատմեց իր մասին։ Առաջին հերթին՝ Վահանը ծնվել է 1991թ–ին (իսկ Կարենը 1984թ–ին)։ Վահանը ծառայել է բանակում 2011-2013թթ–ին (Կարենը չի ծառայել)։ Հիմա Վահանը «Հայկական ազգային գվարդիա» կամավոր կազմակերպության անդամ է։

«Ես ծանոթ չեմ Կարեն Ղազարյանի հետ, գիտեմ միայն այն, որ նա Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղից է, իսկ ես նույն մարզի Կոթի գյուղից։ Նրա հետ անձամբ ծանոթ չեմ եղել և շփում չեմ ունեցել», – ասաց Ազիբեկյանը։

Նրա խոսքով` ադրբեջանական ԶԼՄ–ների հոդվածը նրան ուղարկել է ընկերներից մեկը։ Խոստովանում է, որ երկար ծիծաղել է` տեսնելով այդ հիմարությունը։

«Նույնիսկ դեմքից կարելի է հասկանալ։ Այդ մարդուն սև հագուստ են հագցրել, սև գլխարկ դրել, բայց մեր մեջ ոչ մի նմանություն չկա», – ասաց Ազիբեկյանը։

Скрин страницы с новостью на сайте haqqin.az
Արտապատկերում ադրբեջանական հաքքին.ազ կայքի հոդվածից

Վահանի խոսքով` նա 2016թ.–ից գրավել է ադրբեջանական ԶԼՄ–ների ուշադրությունը, երբեմն այնտեղ հայտնվել են նրա լուսանկարները։ Ադրբեջանական հրապարակումներում կրկին հայտնվելը, Ազիբեկյանը կապում է իր հանդեպ «մեծ սիրո» հետ։

Скрин страницы с новостью на сайте moscow-baku.ru
Արտապատկերում մոսկվա-բաքու.ռու կայքի հոդվածից

Ադրբեջանական ԶԼՄ–ի այս հրապարակումը մեկնաբանեց նաև Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը։

«Մենք լավ գիտենք, որ դուք ի վիճակի եք անչափահասներին էլ, բլոգերներին էլ հայտարարել դիվերսանտ, ինչպես ասում են, մենակ հայ լինի, դիվերսանտ դարձնելը հինգ րոպեի գործ է: Բայց ամեն դեպքում բոլորը չէ, որ հիմար են: Կարենի ու Վահանի աչքերը ախր շատ տարբեր են, է, շատ տարբեր: Ինքն էլ իրականում դիվերսանտ չէ, բայց այո ձեր նկարում ինքն է», – գրել է Հովհաննիսյանը՝ խոսքն ուղղելով «հարևաններին»։

Ստորև հրապարակել է Վահան Ազիբեկյանի էջը, որից վերցրած լուսանկարներն ադրբեջանական ԶԼՄ–ները ներկայացրել են Կարեն Ղազարյանի անվան տակ։

Ավելի ուշ Հովհաննիսյանը սքրինշոթեր է հրապարակել, որոնք ապացուցում են, որ Ազիբեկյանի լուսանկարները վաղուց օգտագործվում են տարբեր ադրբեջանական խմբերում:

Հայկական պաշտպանական գերատեսչությունն արդեն հերքել է այն տեղեկատվությունը, որ գերեվարված Ղազարյանը դիվերսանտ է։ Իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը դիմել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան բյուրո` նրա վերադարձը Հայաստան կազմակերպելու համար։

Բացի այդ, Կարմիր խաչին տվյալներ են փոխանցվել այն մասին, որ Ադրբեջանի կողմից գերի վերցված Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանը հոգեկան խնդիրներ ունի։

Ըստ թեմայի

ԱԱԾ ղեկավարն անդրադարձավ Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի խնդրին
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Դավիթ Տոնոյան, Ադրբեջան, Հայաստան

Գլխավոր թեմաներ