00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հստակ էր, որ սա պատվեր է». Ռուբեն Սահակյան

© Sputnik / Asatur YesayantsАдвокат Рубен Саакян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн
Адвокат Рубен Саакян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Էրեբունի-Պլազա»-ում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչների մամուլի ասուլիսը:

ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի — Sputnik. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումն անօրինական է, լրագրողներին ասաց Հայաստանի երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

Адвокат Рубен Саакян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Քոչարյանի փաստաբանը բողոքում է դատավորներից և սպանված քննչական համակարգից

«Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասին որոշումը կբողոքարկվի, այն անօրինական է և ոտնահարում է երկրի սահմանադրական կարգը և նորմերը», — ասաց Սողոմոնյանը։

Նրա խոսքով՝ դա վենդետա է, անձնական հետապնդում և քաղաքական վրեժ, որը ոչ մի իրավական հիմք չունի։

Հասկանում եք, թե ինչ է տեղի ունենում, ինչու է մեղավոր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը, հասկանում եք, թե ինչ արագ տեղի ունեցավ այս գործընթացը, որը կապ չունի Մարտի 1-ի 10 զոհերի գործի բացահայտման հետ:

Ցավում եմ, որ ՀՀ պատմության համար այսչափ կարեւոր գործը պատանդ է դարձել քաղաքական նպատակների: Ցավում եմ, որ գործող իշխանությունների հայտարարություններն ու գործողությունները տարբերվում են մեկը մյուսից»,- ընդգծեց նա:

© Sputnik / Asatur Yesayants«Սա վենդետա է, անձնական հետապնդում և քաղաքական վրեժ, որը ոչ մի իրավական հիմք չունի». Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին
Глава канцелярии второго Президента Армении Роберта Кочаряна Виктор Согомонян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Սա վենդետա է, անձնական հետապնդում և քաղաքական վրեժ, որը ոչ մի իրավական հիմք չունի». Վիկտոր Սողոմոնյանը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման մասին

Իր հերթին Քոչարյանի փաստաբան  Ռուբեն Սահակյանը  հիշեցրեց, որ խոսքը  ոչ թե Ռոբերտ Քոչարյանի գործի մասին է, այլ մի ամբողջական գործի՝ սկսած մարտի 1-ի իրադարձություններից մինչեւ օրս: Այդտեղ եւ մարտի 1-ի իրադարձություններն են, եւ այլ իրադարձություններ են, որոնցով բազմաթիվ քրգործեր են անջատվել, մարդիկ են դատապարտվել:

«Մեզ համար որպես ելակետ հանդիսանալու է ՀՔԾ-ի հուլիսի 3-ի հաղորդագրությունը, որն իրավունք ունենք վերլուծելու:

Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց հուլիսի 26-ին: Նրան հրավիրել են որպես վկա, բայց անմիջապես մեղադրանք են առաջադրել: Դրանից հետո նա ցուցմունք չի տվել, թեեւ մենք պատրաստվել էինք ցուցմունք տալու: Ռոբերտ Քոչարյանը ծանոթանում էր մեղադրանքի բովանդակությանը, ես չէի ծանոթանում, որովհետեւ, երբ հայտարարվեց, որ ցուցմունք չի տալու, ինձ մեղադրանքի բովանդակությունը չէր հետաքրքրում: Մտածում էի, դուրս կգամ, կծանոթանամ: Կարծում էի, որ կկալանավորեն: Քննիչներից մեկը վերցրեց Քոչարյանի փոքրիկ ցուցմունքը՝ մոտ 17-18 տող, դուրս եկավ սենյակից: Մի քանի րոպեից վերադարձավ եւ բերեց որոշում՝ խափանման միջոցը կալանավորում ընտրելու մասին: Մտածում էի՝ կձերբակալեն: Տվեցին 136 էջանոց տրցակը, որոշումը եւ ասացին՝ ազատ եք»,-ասաց նա:

Интервью второго Президента Армении Роберта Кочаряна телеканалу Еркир Медия - Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը վստահեցրեց` իր պաշտպանյալը կգա դատարան

Փաստաբանը նշեց, որ անսպասելիորեն նույն օրը երեկոյան 21.35-ին իրեն ծանուցել են, որ խափանման միջոցը որոշելու դատական նիստը նշանակված է նույն օրը 22.00-ին: Ռուբեն Սահակյանի խոսքով, պարզվել է, որ Ռոբերտ Քոչարյանը չէր ծանուցվել նիստի մասին: Նա նշեց, որ գործի նյութերին ծանոթանալու համար իրեց առնվազն 1 օր ժամանակ էր պետք, ուստի միջնորդել են, որ իրենց ժամանակ տրվի, սակայն դատավորը մերժել է. «Ժամը 01.30-ին քննչական խումբը բերեց որոշում՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Այսինքն որոշեցին արդեն կալանավորել: Չկալանավորեցին, առավոտյան Ռոբերտ Քոչարյանը եկավ նիստին»:

© Sputnik / Asatur Yesayants«Նույն օրը՝ երեկոյան 21.35-ին ինձ ծանուցել են, որ խափանման միջոցը որոշելու դատական նիստը նշանակված է նույն օրը՝ 22.00-ին: Ես գործի 136 էջանոց նյութերին ծանոթանալու առնվազն 1 օր ժամանակ խնդրեցի, սակայն դատավորը մերժեց». Ռուբեն Սահակյան
Адвокат Рубен Саакян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
«Նույն օրը՝ երեկոյան 21.35-ին ինձ ծանուցել են, որ խափանման միջոցը որոշելու դատական նիստը նշանակված է նույն օրը՝ 22.00-ին: Ես գործի 136 էջանոց նյութերին ծանոթանալու առնվազն 1 օր ժամանակ խնդրեցի, սակայն դատավորը մերժեց». Ռուբեն Սահակյան

Ռուբեն Սահակյանը ընդգծեց, որ այն, որ դատարանը նման հապճեպությամբ է գործում, ազդակ էր, որ Քոչարյանին կալանավորելու են, որ չի բավարարվելու գրավի միջնորդությունը. «Հստակ էր, որ սա պատվեր է, որը պետք է կատարվի, ում կողմից է պատվերը, բնական է, ես չեմ կարող ասել, ենթադրել կարող եմ, բարձրաձայնել՝ ոչ: Ես կարծում եմ, որ մեղավորները գտնվում են Գլխավոր դատախազությունում, ՀՔԾ-ում»,-ասաց պաշտպանը:

Второй Президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Դատարանը կալանքի որոշում կայացրեց. Քոչարյանը մեկուսարանում է

«Եթե մարդուն մեղադրում ես, ապա մեղադրիր օրենքի շրջանակներում, եթե ուզում ես կալանավորել, ապա բարի եղիր օրենքի տառին համապատասխան կազմակերպիր քո գործողությունները: Եթե մարդը կատարել է մեղմ արարք, ավելի խիստ պատասխանատվություն մի առաջարկիր: Դա եղել է եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ Ռոբերտ Քոչարյանի, եւ Սերժ Սարգսյանի օրոք: Թավշյա հեղափոխությունից հետո փաստաբաններս մեծ հույսեր ստացանք, որ ինչ-որ բան փոխվելու է: Արդեն համոզված եմ, որ նման հույս ունենալ չի կարելի, չի լինելու, եթե վարչապետը ձեռքը չդնի սեղանին ու ասի՝ էս ինչ եք անում, ես եկել եմ, որ ժողովուրդը հավատա ինձ, իսկ դուք դանակ եք խրում իմ թիկունքից»,-հայտարարեց Ռուբեն Սահակյանը:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 26-ին Հատուկ քննչական ծառայություն էր ներկայացել վկայի կարգավիճակով՝ հարցաքննության։ Նույն օրը 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռքբերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։

Լրահոս
0