06:11 18 հոկտեմբերի 2018
Ուղիղ եթեր
  • USD483.90
  • GBP635.94
  • EUR559.68
  • RUB7.38
Մանվել Գրիգորյան

Մանվել Գրիգորյանը շատ վատ է. փաստաբանը պահանջում է շտապ ազատել նրան

© Sputnik / Asatur Yesayants
Քաղաքականություն
Ստանալ կարճ հղումը
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (98)
221820

Գեներալի պաշտպանները կարծում են, որ մեկուսարանի պայմանները թույլ չեն տալիս Մանվել Գրիգորյանին ժամանակին բժշկական օգնություն ցուցաբերել։

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Ազգային ժողովի պատգամավոր, գեներալ ի փաստաբանն ահազանգում է. նրա պաշտպանյալի վիճակն օրեցօր վատանում է։

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նա ասաց, որ արյան մեջ շաքարի պարունակությունն է բարձր, քիմիաթերապիայի կուրսն ուշացնում են, ու այդ ամենը կարող է Գրիգորյանի առողջության վրա անդառնալի հետևանքներ թողնել։

Ներկայումս կալանքի տակ գնվող Գրիգորյանը օնկոլոգիական հիվանդություն ու շաքարախտ ունի։ Նա տարեկան առնվազն մեկ անգամ արտասահմանում քիմիոթերապիայի կուրս է անցնում։ Այս տարվա հուլիսին Գրիգորյանը պետք է հերթական կուրսն անցներ, սակայն նրան ձերբակալել ու հետո կալանավորել են։

Փաստաբան Մկրտչյանի խոսքով`Գրիգորյանին կալանքի տակ պահելն աննպատակահարմար է, պետք է շտապ փոխել խափանման միջոցը։

«Ես նրա հետ օրական 2–3 ժամ եմ անցկացնում։ Նրա վիճակն օրեցօր վատանում է, նա հուլիսին պետք է քիմիաթերապիա անցներ։ Նա չստացավ ու դրա հետևանքով հիվանդությունը հիմա զարգանում է», – նշեց նա։

Մկրտչյանն ասաց, որ նախկինում նրա պաշտպանյալի արյան մեջ շաքարի մակարդակը 10 մմոլ էր,  հիմա հասել է 20–ի։ Փաստաբանը կարծում է, որ քննչական մեկուսարանի պայմանները թույլ չեն տալիս ժամանակին Գրիգորյանին բուժօգնություն ցուցաբերել։

«Դուք երբևիցե լսե՞լ եք, որ մեկուսարանում քիմիաթերապիա անցնեն։ Հիվանդանոցային պայմաններ են պետք», – ասաց Մկրտչյանը։

Միակ բանը, որը Գրիգորյանը ստանում է, դեղերն են։ Փաստաբանը նշում է, որ առանց դրանց նա պարզապես կմեռներ։ Սակայն այդ դեղերը բավարար չեն։

Ի՞նչ է մտադիր ձեռնարկել պաշտպանությունը ու արդյո՞ք խափանման միջոցի փոփոխման մասին միջնորդագիր է ներկայացվել։  Փաստաբանը չի շտապում բացել խաղաքարտերը։ Նա խոստանում է, որ «պետք եղած ժամանակ» բոլոր անհրաժեշտ տեղեկությունը կտա։

Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին` 2 ամիս ժամկետով։ Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

թեմա:
Մանվել Գրիգորյանի շուրջ ծավալված իրադարձությունները (98)
թեգերը:
Մանվել Գրիգորյան, Հայաստան

Գլխավոր թեմաներ