00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քոչարյանի ազատությունը սահմանափակված է. փաստաբանները կրկին կդիմեն դատարան

© Sputnik / Asatur YesayantsАдвокат второго Президента Армении Роберта Кочаряна Арам Орбелян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн
Адвокат второго Президента Армении Роберта Кочаряна Арам Орбелян во время пресс-конференции (28 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տեսակցության իրավունքը կալանավայրում սահմանափակված է։ Նրա փաստաբանները պատրաստվում են բողոքարկել որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 10 oգոստոսի — Sputnik. ՀՀ Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը։ Դատարանն իր որոշումը կհրապարակի 2 օր անց` երկուշաբթի օրը` օգոստոսի 13-ին, ժամը 16։00-ին։

Այս մասին դատական նիստի ավարտին լրագրողներին հայտնեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը։

Второй президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Գիտեր, որ նստելու է. ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը որոշեց Հայաստան գալ

Նա նաև հայտնեց, որ կողմերը, այդ թվում` Ռոբերտ Քոչարյանի, նիստի ընթացքում ելույթներ են ունեցել, բայց չցանկացավ բացահայտել դրանց բովանդակությունը։

Անդրադառնալով քննարկվող հարցին` Օրբելյանն ասաց, որ իրենց համոզմամբ, Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որևէ խափանման միջոց չպիտի կիրառվի։ «Եթե կա կասկած, որ անձը հեռանալու է երկրից, թող վերցնեն ստորագրություն չհեռանալու մասին։ Բայց, իմ կարծիքով, որևէ խափանման միջոց չպիտի կիրառվի»,– ասաց նա։

Քննչական մարմնի փաստարկին, որ Քոչարյանն ազատության մեջ լինելով, կարող է խոչընդոտել նախաքննությանը, իր ունեցած լծակներով ճնշումներ կիրառելով գործում ներգրավված անձանց նկատմամբ, փաստաբանը նշեց, որ խափանման միջոցի ընտրության համար ողջամիտ կասկածից բացի պետք է առկա լինեն 3 այլ սկզբունքներից որևէ մեկը` արդարադատությունից խուսափելը, խոչընդոտելը և նոր հանցագործություն կատարելը։

«Քանի որ մենք խոսում ենք իրավական գործընթացի և ոչ թե ենթադրությունների մասին, հետևաբար, երբ ասում ենք, որ մարդը կարող է խուսափել կամ երկրից հեռանալ, խոսքը ոչ թե ֆիզիկական հնարավորության, այլ փաստական տվյալների մասին, որ անձը փորձ է կատարել որևէ ձևով խուսափել կամ խոչընդոտել»,– ասաց Օրբելյանը` հավելելով, որ հակառակ կողմը դատարանում այս մասով որևէ ապացույց չի ներկայացրել։

Փոխարենը, փաստաբանը շեշտեց, որ հարցաքննության կանչվելիս Քոչարյանն արդեն իսկ հստակ գիտակցում էր, որ չի կանչվում որպես վկա, այլ որպես մեղադրյալ, բայց ներկայացել է Հայաստան, ներկայացել հարցաքննության։ Այս ամենն, ըստ Օրբելյանի, ապացուցում է, որ «ոչ պատշաճ վարքագծի որևէ խնդիր չկա»։ Կալանավայրում Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանների մասին լրագրողների հարցին Արամ Օրբելյանը պատասխանեց, որ այնտեղ նա կարողանում է գիրք գրել, մարզվել, ունի 1 ժամ զբոսանք, բայց տեսակցություններն արգելված են։ Վերջինի վերաբերյալ ևս փաստաբանները պատրաստվում են բողոք ներկայացնել դատարան`մարդու ազատությունների չհիմնավորված սահմանափակումների հիմքով։

Второй президент Армении Роберт Кочарян - Sputnik Արմենիա
Քոչարյանը մարզվում է, բայց գիրք գրել չի կարողանում. ի՞նչ պայմաններ ունի նախկին նախագահը

Հիշեցնենք` 2008 թվականի փետրվարի 24-ին Հայաստանի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ընտրություններում հաղթել է Սերժ Սարգսյանը։ Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին վերահաշվարկել քվեները։

Մարտի 1-ի գիշերը Ազատության հրապարակում ոստիկանական ուժերը օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացրել «տեղանքը ստուգելու» համար, որի արդյունքում հազարավոր ցուցարարների հեռացրել էին հրապարակից։

Մարտի 1-ի երեկոյան ԶՈՒ և ոստիկանության ստորաբաժանումները Երևանի կենտրոնական փողոցներում զենքի, պայթուցիկ սարքերի և հատուկ միջոցների օգնությամբ ցուցարարներին ցրելու համար հատուկ գործողություններ էին իրականացրել։ Արդյունքում հարյուրավոր մարդիկ վնասվածքներ էին ստացել, մահացել էին 8 քաղաքացիական անձ և 2 ոստիկան։

10 տարի չբացահայտված մնացող քրեական գործը թավշյա հեղափոխությունից հետո ՀՔԾ-ում նոր թափ է ստացել։ Հունիսի 3-ին մեղադրանք է առաջադրել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին ու նրա նկատմամբ հայտարարել հետախուզում։

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել է հարցաքննության`որպես վկա։ Նրա հարցաքննությունը սպասվում է հուլիսի 25-ից հետո` արտերկրում գտնվելու պատճառաբանությամբ։ Այս իրադարձություններից հետո մամուլում մտավախություններ են հնչում, որ մարտի 1-ի գործի հետ կապ ունեցող անձինք կարող են խուսափել արդարադատությունից` հեռանալով երկրից։

Լրահոս
0